Ապրիլյան պատերազմի մասնակից, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում ստեղծված 2016-ի ապրիլյան իրադարձությունները հետաքննող հանձնաժողովին՝ հարցադրում արեց՝ հետաքրքիր է, թե իրենք «մարտական գործողություն» ասելիս՝ ի՞նչ են հասկանում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի գազամատակարարումը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կայացավ Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Թալինի ոստիկանները:
Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ սեպտեմբերի 5-ին բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցում էին նաև ուսուցիչներ ու դպրոցականներ:
Այսօր 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն է:
Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը մեզ հետ զրույցում դժգոհություն էր հայտնել՝ նշելով, որ դատարանի որոշումը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) մինչ օրս չի կատարել, ավելին, շուրջ 10 ամիս աշխատակազմն աշխատավարձ չի ստացել, իսկ թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարն այդպես էլ աշխատանքի չի գնացել:
«Ես մի փաստ արձանագրեմ՝ սկզբից մի հոդվածով տանում են, հետո զգում են, որ դա համաներման տակ է ընկնելու, փոխում են իրենց որոշումը: Սա ինձ վախեցնում է՝ որպես ՀՀ քաղաքացի, և հստակ երևում է, որ արդարադատությունն ընտրովի է, ոչ թե հավասար»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը:
«Եթե պարզվի, որ օրինական չի եղել իշխանության գալը, բնականաբար, պետք է իրավական գործընթացներ տեղի ունենան: Այսինքն՝ նորից պետք է բոլոր գործընթացները տեղի ունենա: Իսկ եթե վարչապետը մեկ անգամ թողեց այդ պաշտոնը, հավատացեք՝ նա երկրորդ անգամ այն չի զբաղեցնի: Երկրորդ անդամ նախորդ տարվա մայիսի 8-ը չի կրկնվի»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել է, որ ստուգումներ իրականացվեն նախարարությունում։
Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց։ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին 99 պատգամավոր, դեմ՝ 4-ը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության անդրանիկ տուրում պարտության մատնեց Նորվեգիային:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին հարկադրել են հրաժարական ներկայացնել, Գոհար Մելոյանն ասաց, որ Գագիկ Հարությունյանի անցած հետագիծը վկայում է, որ նա այն անձը չէ, որին հնարավոր լինի հարկադրել ինչ-որ բանի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային:
Հայաստանի շախմատի կանանց ընտրանին հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները գիշերային ուժեղացված ծառայություն ընթացքում բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդու վարած «ֆորդը»։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Նապոլին» արտագնա խաղում հաղթեց «Ռեդ Բուլ Զալցբուրգին» (3:2):
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:
Օրերս տեղեկացանք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը դեռևս սեպտեմբեր ամսին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, և այն քննարկման փուլում է։
«ՍԴ նախագահը, ըստ սահմանման, չի կարող ենթարկվել քաղաքական հետապնդման, որովհետև ինքն ի պաշտոնե չի կարող զբաղվել քաղաքականությամբ, չի կարող լինել քաղաքական գործիչ, չի կարող ունենալ կուսակցական նախընտրություն, հետևաբար՝ ինքը չի կարող հայտնվել որևէ տեսակի քաղաքական գործընթացներում, հետևաբար՝ դառնալ որևէ տեսակի քաղաքական հետապնդման զոհ»:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության եվրասիական տարածաշրջանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին:
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ » թիմի խաղացող, ազգությամբ թուրք, Էնես Քանթերը։
«Ես իմ կարգավիճակը չգիտեմ էլ, դատապաշտպանիս հարցրեք: Բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ, ինչ արել եմ, արել եմ օրենքի և Սահմանադրության սահմաններում: Շատ բարի տրամադրված եմ: Ես չէի կարող հայտարարել մի բանի մասին, որը չեմ տեսել, հստակ իմ առջև դրված տեսել եմ այդ դիմումը»,- ասաց Արա Բաբլոյանը:
Այսօր, ժամը 22։05-ին 168.am-ի և «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում դիտեք «Pressing» հաղորդաշարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից վերակառուցված 220/110.10 կվ «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությանը:
Հիմա կարելի է ենթադրել, որ ջուրը մեր երկրում ամենաանիմաստ տնօրինվող ռեսուրսն է: Կամ՝ ենթադրել, որ սա ամենակոռումպացված ոլորտն է, իսկ իշխանություններն այդ մասին չգիտեն: Իսկ վերջում ավելացնենք, որ ամենամեծ` 93.8 տոկոսանոց կորուստ ունեցող Վայոց ձորի մարզն ամենափոքրն է: Ավելացնենք ու մխիթարվենք: