«Ապրիլյան պատերազմի թեման քաղաքական հարցի են վերածել, ես քաղաքականության մեջ չեմ մտնում». Հարություն Բադալյան
Ապրիլյան պատերազմի մասնակից, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում ստեղծված 2016-ի ապրիլյան իրադարձությունները հետաքննող հանձնաժողովին՝ հարցադրում արեց՝ հետաքրքիր է, թե իրենք «մարտական գործողություն» ասելիս՝ ի՞նչ են հասկանում:
Ի պատասխան հիշեցմանը, որ որոշ ժամանակ առաջ Ապրիլյան պատերազմի մասնակից որոշ զինվորներ լրատվամիջոցներից մեկին դատողություններ էին ներկայացնում դրա «ծախված» լինելու մասին՝ նա նշեց.
«Ճիշտն ասած՝ դա արդեն քաղաքական հարցի են վերածել, իսկ ես քաղաքականության մեջ չեմ ընկղմվում: Ինչ վերաբերում է զինվորներին, ես չգիտեմ, թե ովքեր են եղել, բայց զինվորական երդում տված և երդմանը հավատարիմ մնացող, հայրենիքի համար ծառայող կամ ծառայած հայն ուղղակի չի կարող նման անհեթեթություն ասել, այն էլ՝ հանրային ձևով»:
Մարիամ Պետրոսյան