Բաժիններ՝

Շախմատի կանանց թիմը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

Մեկնարկային տուրում կանանց թիմի մրցակիցը Ֆինլանդիան էր: Հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը: Ֆինլանդիա-Հայաստան 0,5-3,5:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Շախմատիստները կունենան հանգստի մեկ օր՝ հոկտեմբերի 29-ը: Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան 8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրո պարգևավճարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031