«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության առջև՝ Հայաստանի Հանրապետությունում մանկավաճառության կանխման, 19 տարի առաջ աղջիկ երեխայի վաճառքի մասով քրեական գործ հարուցելու պահանջով։ Նա իր ակցիան կշարունակի նաև ՀՀ Դատախազության մոտ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը:
Թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Մեքսիկայի մայրաքաղաքից արեւմուտք ընկած Միչոականի նահանգում, նախնական տեղեկատվության համաձայն՝ զոհվել է հինգ մարդ: Այս մասին հոկտեմբերի 23-ի երեկոյան հայտնել է նահանգի դատախազությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Կոնգրեսին է ներկայացրել «օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին» հակազդելու իր վարչակազմի ռազմավարությունը: ԱՄՆ-ի ղեկավարի համապատասխան նամակը տարածել է Սպիտակ տունը:
Robinson R22 մոդելի երկու ուղղաթիռ է բախվել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի երկնքում: Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, պատահարի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
ԱԺ-ում շարունակվում են հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը՝ այդ թվում Սևանա լճից հավելյալ ջրառը բացառող օրինագիծը:
Սյունիքի մարզում, հոկտեմբերի 23-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Կարմրաքար գյուղի մոտակայքում, այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Այն, որ Հայաստանի հեղափոխությունը ԱՄՆ-ի շահերին է ծառայում, բաց տեքստով խոսվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումների վերաբերյալ Ամերիկայի ձայնի ռեպորտաժում: Այսպես.
«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հոկտեմբերի 14-ի որոշմամբ հաստատվել է անդամների պարգեւատրման չափը: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի այս տարվա երրորդ եռամսյակի համար պարգեւատրման ֆոնդի մեծությունը սահմանվել է 60 մլն դրամ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականի տարեկան հայտարարագիրը: Հյուպատոսը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների և եկամտի մասին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող՝ միայն իր հայտնի հարցազրույցով հանրությանը հայտնի տիկինը, ով, փաստորեն, գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, երեկ ինձ մեղադրեց նրանում, թե գիշերօթիկները լուծարելու մասին իմ հնչեցրած հարցը կեղծ օրակարգ է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում քաղաքացիները հույսեր ունին, որ մեր երկիրը թեւակոխելու է թռիչքաձեւ զարգացման նոր փուլ, սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հույսերը իրականություն չեն դառնում:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը:
Ասում են՝ փորձում են առանձին-առանձին լուծել հարցը` անհատական կարգով կարգավորել՝ շատ բողոքավորների «բավարարել», աղմուկը լռեցնել: «Գոնե ինձ հետ նման հանդիպում չի եղել, երբեք հնարավոր չէ նման բան. ես չեմ կարող 6 հազար մարդու արյուն վերցնել ինձ վրա»:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին կետի երկրորդ մասը, որի հիման վրա զարգանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանն ուղղված գործընթացը, անորոշ է եւ Հայաստանի դատական պրակտիկայում երբեւէ չի կիրառվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Արցախում իր ձեւավորման եւ խորհրդարական ընտրություններին ակտիվ մասնակցելու որոշման մասին հայտարարեց ապրիլյան պատերազմի հերոս հրամանատարներից Գրիգորի Սահակյանը։ Կուսակցությանն անվանումն է «Վստահություն»։
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոշտ քննադատություններին՝ ծառայողական ավտոմեքենաների՝ «պադավատների» թեմայով, «նոր Հայաստանում» այդ հարցը, կարծես թե, այլեւս ակտուալ չէ, որովհետեւ, հավանաբար, այդ «պադավատները» շեֆերի փոխարեն ծառայում են ժողովրդին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հնարավոր է, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Նման որոշման կայացումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մանուկյանն արդեն տեւական ժամանակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից՝ քննադատելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը:
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդն է սահմանել Չեմպիոնների լիգայում: Չեմպիոնների լիգայի խմբային 3-րդ տուրում գրավելով Պրահայի «Սլավիա»-ի դարպասը, Մեսին դարձավ միակ ֆուտբոլիստն, ով ՉԼ 15 մրցաշրջաններում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում: Նման արդյունք դեռևս ոչ ոք չի գրանցել:
««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, որն իր դեմ հարուցված քրեական գործից հետո փախել էր Հայաստանից եւ ապաստան խնդրել ՌԴ իշխանություններից, ներկայումս ԱՄՆ-ում է՝ Գլենդել քաղաքում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հոկտեմբերի 18-ին որոշում է ընդունել 2019 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 25 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով ընդհանուր 2 միլիոն 475 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։
«Մի քանի օր է` բուռն քննարկումներ են, թե ինչպես են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտորոնում: «Ժողովուրդ» թերթը բացառիկ տեղեկություններ ունի այս գործից:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին եւ չի միանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացված վիճահարույց հայտարարությանը, որը հեղինակել էին մի խումբ պատգամավորներ՝ ի դեմս Մարիա Կարապետյանի։
«Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների հարցը դարձյալ լայն քննարկման թեմա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, դեռեւս հոկտեմբերի 20-ին բացառիկ տեղեկություններ էր հրապարակել, որ փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն իր հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Զինվորականներին ապրիլյան պատերազմի հանձնաժողով կանչելու, հարցաքննելու մասին լուրերը հակազդեցություն են առաջացրել զինվորականների շրջանում, այդ թվում եւ արցախյան առաջնագծում ծառայող սպայակազմի մոտ։
2015 թվականի հունվարին Փարիզում եւ Մոնրուժ մայրաքաղաքային արվարձանում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների հետաքննության արդյունքների շուրջ դատական լսումները կանցկացվեն 2020 թվականի մայիսի 4-ից մինչեւ հուլիսի 10-ը՝ Փարիզում
Ժպիտները լինում են բազմատեսակ, անգամ՝ չար, ծաղրական, քաղաքականության կեղծիքը կամ ամոթի զգացումը ծածկող… Ցանկանանք մեր սիրելիներին միայն անկեղծ ու բարի ժպիտներ: