Բաժիններ՝

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մարտահրավերներին դիմակայելու եւ լուծումներ փնտրելու ճանապարհին Հայաստանը շարունակելու է ապավինել Եվրոպայի խորհրդի աջակցությանը։ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարվա մարտ ամսին Երեւանում կայացած իրենց հանդիպումից ի վեր Հայաստանը մի շարք հաստատակամ քայլեր է կատարել դատաիրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ազգային ժողովի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանի խորհրդարանն այժմ ձեռնամուխ է եղել Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխմանը։

Լիլիան Մորի Պասքիեն, ողջունելով Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն իրենց միջազգային պատավորությունների կատարման ճանապարհին, իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին։ Լիլիան Մորի Պասքիեի խնրանքով Արարատ Միրզոյանը նաեւ անդրադարձել է կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխելուն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող գործընթացին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս