Բաժիններ՝

«էդ տխմարի մասին չարժի անգամ հիշել». Հասարակության արձագանքը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին. Հարցախույզ

Օրերս տեղեկացանք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը դեռևս սեպտեմբեր ամսին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, և այն քննարկման փուլում է։

168.am-ն այս առնչությամբ լսեց նաև մեր համաքաղաքացիների կարծիքը:

«Ներում-բեկում չկա նմաններին»,- այսպես էին արձագանքում մեր զրուցակիցներից շատերը:

«Դիմելն իր իրավունքն է, բնականաբար, բայց այն չպետք է բավարարվի»,- նշեց համաքաղաքացիներից մեկը:

Մեկ ուրիշն էլ պնդեց, որ Նաիրի Հունանյանը պետք է մնա այնտեղ, որտեղ եղել է 20 տարի. «Ուզում եք մի հատ էլ 27 կրկնվի՞»:

Հարցվողների մի մասն էլ խորհուրդ տվեց չհիշել Նաիրի Հունանյանի մասին. «Էդ տխմարի մասին չարժի անգամ հիշել: Ինքն էն մարդկանց կյանքը խլեց, որոնք հայոց պարծանքն էին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը դատապարտվել է 1999 թվականին հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության հիմնական կազմակերպիչը լինելու համար, որի ժամանակ սպանվել են ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանջյանը, վիրավորվել մի շարք գործիչներ:

Ի դեպ, այսօր ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ. ««Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս