ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանը սեպտեմբերի 5-ին Աստրախանում կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին:
«ՍԴ որոշումը որոշակի յուրահատկություններ ունի։ Կարծում եմ՝ իրավաբանները շատ ավելի ճիշտ և լավ մեկնաբանություններ կտան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ նկատելով, որ իրեն շատ դժվար է մեկնաբանել ՍԴ որոշումը՝ լինելով գործադիրում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի:
ԵՄ-ն ահաբեկչության դեմ պայքարի հատուկ գրանցամատյան (CTR) է ստեղծել՝ դատական ոլորտում մասնակից երկրների փոխգործակցությունն ընդլայնելու համար: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտնել են «Եվրոյուստ» եվրոպական մասնագիտացված գործակալությունում:
Հաշմանդամություն ունեցող մի խումբ անձինք և նրանց ծնողներն այսօր հավաքվել էին Կառավարության դիմաց: Նրանք դեմ են «Երեխաների քաղաք» ծրագրին:
Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 9-ի ցերեկը, 10-ին՝ առանձին շրջաններում, 7-8-ը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Երևանի քաղաքապետն իր ելույթում ասել է, որ 400 միկրոավտոբուս դուրս է գալու շահագործումից: Տրանսպորտի նոր ցանցի ծրագիրը կա, բայց այն կյանքի կոչող է պետք: Մեր քաղաքապետն ամեն ելույթի ժամանակ ասում է, որ երկու տարվա ընթացքում կյանքի կկոչվի: Մեկնարկի թիվը ո՞րն է: Երկու տարին ե՞րբ է լրանալու»:
Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներն էլ պահման պայմանների խնդիր ունեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջանական որոշում դեռևս չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր կարապետյանը՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այն օրինագծերին, որոնք հնարավորություն կտան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:
168.am-ը հղում անելով Գ. Թամամյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած հայտարարություններին՝ մի քանի գրավոր հարցեր էր հղել նախարար Արսեն Թորոսյանին, սակայն, որքան էլ տարօրինակ է՝ պատասխանները ստացանք ոչ թե նախարարից, այլ՝ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի անունից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանը դատարանին է բողոքարկել ԱԱԾ-ի՝ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Վերջին շրջանում շատացել են Վրաստանում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ուղևորափոխադրամիջոցներով կատարվող ավտովթարները: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ պատճառներից մեկն այն է, որ մեքենայում մեկ վարորդ է:
Կառավարությունը հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որ 14-ից ավելի անդամից բաղկացած խորհրդարանական խմբակցությունն ունենա ոչ թե 4 փորձագետ, այլ հինգ:
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթևեկության հետ կապված հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու երիտասարդի միջև։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «բանտապան» է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը ծանուցում է Վաշինգտոնի սահմանած նոր միջազգային պատժամիջոցների մասին:
Մեզ հետ զրույցում, սակայն, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ինքը որևէ ծանուցագիր չի ստացել և տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը:
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշ դիտողություններով հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեկ տարով (մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը) ավելացված արժեքի հարկից ազատել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից մինչեւ 4 տարեկան ավտոմեքենաների ներմուծումը:
Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է Թուրքիայի դրոշը՝ վրան պատկերված գանգ՝ հետևյալ գրությամբ. «Դուք ձեր տեղը նստեք»:
Կառավարությունը ՀՀ պետական սահմանի պահպանության իրականացման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 20 միլիոն 492 հազար դրամ:
Իտալիայի նոր կառավարությունը՝ Ջուզեպե Կոնտեի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-ին նախագահ Սերջո Մատարելլայի ներկայությամբ հավատարմության երդում է տվել հանրապետությանը Կվիրինալի պալատում:
«ՍանիՏեք» ընկերությունն իր 6 նոր աղբատարների՝ ՊԵԿ-ի տուգանային հրապարակում գտնվելը դիտարկում է՝ որպես հերթական սանկցիա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ընկերության մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել բնակարանի գնման վկայագրերի միջոցով ֆինանսական անհատույց աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է օգնել կոռուպցիայի գործերի քննության գործընթացին, որոնցում խոսքը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ուսումնասիրության համաձայն՝ մի շարք պետական մարմինների կայքերում հրապարակված չեն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կամ դրանք թերի են։ ՀՀ կառավարությունն այս առիթով տվել է հանձնարարականներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից:
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից ազատվել է:
Չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող խմորումներին, ՍԴ կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է և՛ դատական մարմինների, և՛ գործադիր իշխանության, և՛ մնացած պետական կառույցների համար:
Մինչ Երևան-Մոսկվա NGT 928 չվերթում կանգնած ուղևորների մասին լուրը տարածվում է լրատվականներում ու բուռն քննարկվում համացանցում, Քաղավիացիայի կոմիտեում դեռևս չեն հաստատում, մեկնաբանում կամ հերքում տեղեկությունը՝ պարզաբանմամբ, որ Տաթևիկ Ռևազյանը գործուղման մեջ է:
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: