Պետական եկամուտների կոմիտեն շուտով կհրապարակի տեսահոլովակ՝ ներկայացնելով, թե 2020 թվականից հետո ինչ է փոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման հարցում: Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին հայտնեց, որ կիրառվելիք դրույքաչափերը բազմաթիվ են, խնդիրը մասնագիտական է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիվասում (Սեբաստիա) ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առիթով իր երկրի վրա դրված արգելքը: Նա անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ:
«Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացվում է հիմնականում մոնիտորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում: Այսինքն, ըստ էության, դա մնում է վերջին կիրառման ենթակա գործիք, որից մենք այս պահին ձեռնպահ ենք մնում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀԴՄ կիրառման խնդրին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանը նշանակվել է Առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։
Շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են ՊԵԿ կոչին և հայտարարագրել իրենց եկամուտները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ վստահեցնելով, որ իրենք ունեն տեղեկատվական բազա 9 անձանց վերաբերյալ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «ծիծաղելի» է համարում «Ձյունիկ սառնարան» ընկերությունում հրդեհի դիտավորության մասին շրջանառվող վարկածը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իրենք տեղեկատվություն չունեն, որ այդ տնտեսվարողները ռիսկային խմբում էին:
Հոնկոնգի վարչակազմը ինքնուրույն է որոշում ընդունել արտահանձնման օրենքի ուղղումները հանելու մասին, բայց Պեկինը պաշտպանել է նրան:
Անտառային ուժգին հրդեհ է սկսվել Աթենքի արվարձանում գտնվող Նեա Մակրի շրջանում, իշխանությունները խոսում են հրկիզման մասին։
Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակում կայանալիք Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման տոմսերը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղներում սեպտեմբերի 5-ին չեն վաճառվելու:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուներին խնդրում է Հայաստան-Իտալիա խաղին ներկայանալ երկու ժամ առաջ:
Twitter-ը ժամանակավորապես անջատել է այն գործառույթը, որն օգտատերերին թույլ է տալիս SMS-ների միջոցով թողնել հեռախոսի գրառումները:
Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանը տրամադրվում է 80 մլն 704 հազար 406.36 ԱՄՆ դոլար:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանը կազմել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Իտալիայի հավաքականի հետ խաղի համար:
Նրա խոսքով, որպեսզի չստացվի, որ կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում Մարտի 1-2-ին տուժածներին աջակցելու համար, այս գործողությունն արվում է ԱԺ ընդունած օրենքի հիման վրա, իսկ փոխհատուցման թեման կփակեն ՄԻԵԴ որոշումների հիման վրա, որպեսզի Մարտի 1-2-ին ներգրավված անձինք չորոշեն փոխհատուցման չափը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվեց 1 մլրդ 665 մլն 675 հազար դրամ՝ այս տարվա սեպտեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձերի 10% բարձրացման համար: Գումարը կհատկացվի 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ կապված միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարությունների հետ։
Եվրոպան ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում կարող է բախվել նույն այն խնդիրներին, որոնք ծառացել են Չինաստանի առջեւ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Դորիան» փոթորիկը, որը գոյացել է Ատլանտյան օվկիանոսում եւ վերջին օրերին փոքր-ինչ թուլացել էր, վերստին սաստկացել է մինչեւ երրորդ աստիճան՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավորից, այն շարունակում է մոտենալ ԱՄՆ-ի ծովեզերքին:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են առեւտրական բանակցությունները վերսկսել հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում:
Արտահանձնման մասին օրինագիծը, որն ամռան սկզբից զանգվածային բողոքներ առաջացրեց Հոնկոնգում, պաշտոնապես հետ կկանչվի հոկտեմբերին, երբ իր աշխատանքը վերսկսի Օրենսդիր խորհուրդը:
Ճապոնիայի Իոկոգամա քաղաքի երկաթուղային գծանցում գնացքը բախվել է բեռնատար մեքենայի:
Կարծում եմ, նախ անհրաժեշտ է քաղաքապետի լիազորությունները հնարավորինս «իջեցնել» դեպի իրենից ներքևի օղակներ։ Մյուս կողմից, ներքևի օղակներում պահանջները խստացնել, որպեսզի աշխատանքի ընդունվեն միայն օրենքի խստացված պահանջներին համապատասխան պրոֆեսիոնալներ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի համաձայնել Մոսկվայի եւ Պեկինի մերձեցման քննադատների կարծիքին, որոնք Չինաստանը համարում են Ռուսաստանի «ավագ եղբայրը»:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես եւ սպասվում էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը։
Բահամյան կղզիների իշխանությունները պարզել են, որ առնվազն 20 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանը և կառավարությունը, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում «ՍանիՏեքը», եթե իր միջոցներով վերսկսի գործունեությունը, այլևս չեն կարողանա թիրախավորել վերջինիս, որոշել են այս անգամ, բացի տևական ժամանակ կիրառվող ֆինանսական ճնշումներից, ընկերության նկատմամբ կիրառել նյութատեխնիկական սանկցիաներ: