Բաժիններ՝

Իտալիայի ամենաերիտասարդ կառավարությունը հավատարմության երդում տվեց

Իտալիայի նոր կառավարությունը՝ Ջուզեպե Կոնտեի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-ին նախագահ Սերջո Մատարելլայի ներկայությամբ հավատարմության երդում է տվել հանրապետությանը Կվիրինալի պալատում:

Նախարարները եւ վարչապետը երդվել են ծառայել ի բարօրություն Իտալիայի եւ ստորագրել են համապատասխան երդումը: Երդմնակալության պահից կառավարությունը համարվում է գործող:

Խորհրդարանի պալատներում Կոնտեի կառավարությանը վստահության հարցի շուրջ քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 9-ին եւ 10-ին: Սեպտեմբերի 4-ին Կոնտեն Մատարելլային ներկայացրել էր իր կաբինետի նախարարների ցուցակը եւ համաձայնել էր գլխավորել կառավարությունը:

Այն ձեւավորել են «5 աստղի շարժումը» եւ ավելի վաղ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը: Նաեւ դրանում ընդգրկվել են մեկ անկուսակցական եւ նոր կոալիցիան պաշտպանող «Ազատներ եւ հավասարներ» փոքր ձախ կուսակցության մեկ ներկայացուցիչ:

Ընդամենը նախարարների խորհրդի կազմում տեղ է գտել 22 մարդ: Դրանում յոթ պաշտոն ստացել են կանայք:

Պաշտոնների մեծ մասը (11) ստացել է «Շարժումը», որը հարաբերական մեծամասնություն ունի խորհրդարանում:

Ներկայիս կառավարությունն ամենաերիտասարդն է դարձել Իտալիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում. նրա ներկայացուցիչների միջին տարիքը ընդամենը 47 է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս