
6-րդ հարկից ընկած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է»,- գրել է Դերձյանը:
Հիշեցնենք, որ ժամը 10:32-ին նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից:
Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: