Վիտալի Բալասանյանը հրավիրվե՞լ է ՀՔԾ

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության կանչելու մասին ծանուցագիր է ուղարկել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին՝ Մարտի 1-ի հայտնի իրադարձություններին առնչվող գործով: Ըստ նույն աղբյուրի՝ նա դեռևս չի հարցաքննվել:

Մեզ հետ զրույցում, սակայն, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ինքը որևէ ծանուցագիր չի ստացել և տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը:

Թեմայի առնչությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից: ՀՔԾ մամուլի խոսնակը, սակայն, չմեկնաբանեց լուրը՝ նշելով, որ հարցաքննության հետ կապված մեկնաբանություններ չեն տալիս:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30