Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած՝ միջազգային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ ֆրանսիական «Thales Group» ընկերության պատվիրակությունը երկօրյա այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուների, տեխնոլգիական ու նորարարական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:
Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Գեորգի Գախարիան «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությանը մեղադրել էստելու մեջ եւ խոստացել է վերջ տալ նրան։
Սա աբսուրդ է, որում ապրում ենք մենք արդեն մեկուկես տարի: Այն դեպքում, երբ նոր Հայաստանը, ժողովրդավարական ու համամարդկային արժեքներ որդեգրած Հայաստանը պետք է բառի բուն իմաստով բացվեր աշխարհի առաջ, պետք է նորովի հաղորդակցվեր աշխարհի հետ ու աշխարհը պետք է բերեր Հայաստան՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Մինչդեռ մենք անցած մեկուկես տարիների ընթացքում տեսել և տեսնում ենք վախվորած, զգուշավոր արտաքին քաղաքականություն՝ ռուսական ընդգծված ուղղվածության դոմինանտությամբ:
«Խմբակցության հետ քննարկվել է Ամուլսարի հարցը, լսվել են կարծիքները, և ներկայացվել է առկա իրավիճակը: Եզրահանգում չկա, որ եզրահանգում լինի, հանրությունը դրա մասին կիմանա»,- «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք տեսնում ենք, որ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել և տանել դեպի հակահեղափոխական ռևանշի», – նշում է Գարեգին Չուգասզյանը:
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Դ. Գալոյանի նշանակումը ԿԳՄՍ փոխնախարարի հովանավորչության արդյունք էր: Այս պնդումները չեն դադարում, որովհետև նախարարությունը մինչև այժմ ակնհայտ խտրական մոտեցում է ցուցաբերում և չի արձագանքում Դ. Գալոյանի գիտական աշխատանքներում բացահայտված պարզունակ արտագրությունների դեպքերին:
Եվրամիությունը պետք է սովորի գործել «վստահ ու վճռական»՝ դիմակայելու համար Չինաստանին, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 58-ամյա Արամ Ա.-ն:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կուբայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները համարել է անմեղ մարդկանց ահաբեկմամբ անօրինական քաղաքական նպատակների հասնելու փորձ:
ՀՀ զինված ուժերը «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենաներ են ստացել Ռուսաստանի Դաշնությունից։
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է Միացյալ Թագավորության կազմից ինքնավարության դուրս գալու հարցի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման հասնել արդեն 2020 թվականին:
Պակաս զարհուրելի չէր հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանի հարցազրույցում հնչող շեշտադրումները հանդիպման մասին: Տղերք, էն խոստացված 800 հեկտարի ազատագրումը ի՞նչ եղավ: Հիմա ո՞վ չի թողնում: Թե՞ կամուֆլյաժա-կալաշնիկովային կերպարանքով գրոհայինները պիտի դառնան Փաշինյանի իշխանությունը պահելու ահաբեկչական թևը և վերջին հույսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիությանն ուղղված սպառնալիքով։ Նա մասնավորապես հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի փախստականների հարցով իր քաղաքականությունը։
Հակաահաբեկչության բնագավառում Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունն օգնեց փրկելու ամերիկացիների կյանքեր:
«Բացառում եմ դրաման այս հարաբերություններում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԼՂՀ տարաձայնությունների մասին կարծիքներին:
Իրաքից դուրս եկած և Սիրայի Քամըշլը քաղաքով անցած ամերիկյան ավտոշարասյունը, որը բաղկացած է եղել 200 բեռնատար մեքենայից, նկատվել է թուրքերի կողմից: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Այսօր մեկնարկեց Երևանի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված «ProfEye Challenge» նախագիծը: Մրցույթի մասնակիցների կողմից կմշակվեն և կառաջարկվեն Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի վերակառուցման նախագծեր:
Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։ Ըստ հեռուստաալիքի՝ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։
Այստեղ հատուկ ուզում եմ զգուշացնել և հորդորել որոշ ուժերի ներկայացուցիչներին, որ այդ հանդիպումներից շատ չոգևորվեն ու չփորձեն հոխորտալ, թե մենք թույլ չենք տա… Եվ մի փորձեք երեսպաշտորեն, հասարակության էմոցիան գողանալով և նրան մոլորեցնելով, թե, իբր, թույլ չեք տա հների վերադարձը, վստահ լինելով, որ դա իրական չէ, բայց իրականում անձնական ինչ-ինչ քաղաքական շահերով առաջնորդվելով, աներկբա պաշտպանել գործող վարչապետին ընդդիմացող բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից և հոխորտալ նրանց հասցեին:
Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ երբեք սոցցանցերում ներկայացված չեմ եղել, չեմ ունեցել իմ անձնական էջը… Վերջին շրջանում սոցցանցերում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում և ինստագրամում ժամանակ առ ժամանակ բացվում են իմ անուն-ազգանունով էջեր, որոնք կեղծ են:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով:
Հարցին՝ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելի ՀՀ և որոշի տեսակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպե՞ս կանդրադառնա դա հայ-ռուսական հարաբերությունների վրա, նախարար Մնացականյանը պատասխանեց, որ, «եթե» կոնտեքստն իրեն չի հրապուրում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սամվել Ավետիսյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր առավոտյան գնացել է կառավարություն և ծանոթացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «գաղտնի» փաստաթղթին:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա քաղաքացուհու:
Ի դեպ, տեղում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, ով հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին: Նա ևս հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
«Դորիան» փոթորիկը, որը հասել է Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափ, թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր – Սիմփսոնի սանդղակի:
Մի խումբ հայ գործարարներ՝ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը: Այս մասին վկայում են «ՍՊԱՐԿ-Ինտերֆաքս» համակարգի տվյալները:
Ուռուցքաբան, ՀՀ Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.