
Զելենսկին հակակոռուպցիոն դատարանին կօգնի բացահայտել բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է օգնել կոռուպցիայի գործերի քննության գործընթացին, որոնցում խոսքը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին: Նա ելույթ է ունեցել Ուկրանիայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի սկսվելուն նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
«Դուք պետք է քննության առնեք ամենաաղմկահարույց գործերը: Ես գիտեմ, որ դուք սպասում եք ավելի քան 200 գործերի հափշտակումների, բարձրաստիճան պաշտոնյաների ահավոր գործողությունների մասին: Մեք կօգնենք ձեզ, որպեսզի դուք ազատորեն քննության առնեք դրանք եւ որպեսզի բոլորը պատժված լինեն»,- խոստացել է պետության ղեկավարը՝ դիմելով դատարանի անդամներին:
Իր հերթին, Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի ղեկավար Ելենա Տանասեւիչը հայտարարել է նոր ատյանի աշխատանքի մեկնարկի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: