Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել ու բերման են ենթարկել մայրաքաղաքում ապրող 21-ամյա մի երիտասարդի։
2019 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1 տոկոսով։
«Ռուսաստանի իշխանական վերնախավը Փաշինյանին դիտում է՝ որպես ժամանակավոր ֆիգուր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վերջին զարգացումների քողի ներքո հայ-ռուսական հարաբերություններին:
Ինչպես հայտնի է՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանը, որը մինչ այդ ժամանակահատվածը բանակցում էր Եվրոասոցացման համաձայնագրի վավերացման շուրջ, շատերի համար անակնկալ կերպով իր անդամակցության հայտը ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը, որի քաղաքական «կնքահայրը» Ռուսաստանն էր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
Այս պահին կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյան և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Յուվենթուս» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B2 «կայունից» մինչև B1 «կայուն»:
Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել: Արդեն ձեռքբերում է համարվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալու հնարավորության չեղարկումը: Սա էլ ու վերջ:
Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Այս արձանագրությունը ստորագրվել է 1989թ. դեկտեմբերի 15-ին:
Տեսեք, թե այսօր մեր հակառակորդներն ինչ են ասում․ նրանք խոսում են ոչ միայն Ղարաբաղի մասին, նրանք խոսում են Երևանի, Զանգեզուրի և ամբողջ Հայաստանի մասին։ Այսինքն՝ պահպանելու համար մեր անվտանգությունը և ներկա կարգավիճակը, պետք է նույն ձևով շարունակենք Արցախին աջակցել։ Արցախում շատ ներքին հարցեր կան, որոնց, ըստ պայմանավորվածության, Հայաստանն իրավունք ունի միջամտելու և միջամտում է։
«Ներկա իրավիճակում կառավարության «ոչ ծախսող» քաղաքականությունը երբեմն ներկայացվում է որպես դրական ձեռքբերում. Դա ինչ-որ տեղ ճիշտ կլիներ, եթե լինենք կարճատես և դատողություններ անենք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար»:
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել են իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։
««ՍանիՏեքը», լինելով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություն, իր նկատմամբ իրականացվող վարչարարությունը, որն իրականացրեց ՊԵԿ-ը, պետք է լիներ թափանցիկ և ներկայացներ հաշվետվություն, թե ինչ գործընթաց է սկսել ընկերության նկատմամբ»:
Սեպտեմբերի 5-ին «մարտական գործողությունների ժամանակ» Ռումինիայից եւ ԱՄՆ-ից երկու զինծառայող է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում:
Տեղեկացնում ենք նաև, որ նշված չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների համար նախատեսված նստատեղերի քանակը 124 է, մինչդեռ նշված չվերթի ընթացքում ինքնաթիռում եղել են 118 ուղևոր և անձնակազմի անդամները:
Մասնավորապես, այո, պետական պատվերի շրջանակներում բուժհաստատությունների ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ հաշվարկվում են (ոչ թե պետական պատվերը բաշխվում է) ՀՀ կառավարության 318-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ անհրաժեշտություն է տեսնում Թուրքիային ընդգրկել G-7-ի երկրների ցանկում:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Երևան:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների թիվը 10 մլն 700 հազարից նվազել է 9 մլն 931 հազարի:
Նախագահի պաշտոնը եւ այս նախագահական ժամկետը վերջինն է ինձ համար, քանի որ ես չեմ պատրաստվում մասնակցել մյուս ընտրություններին կամ շարունակել քաղաքական կարիերան, դա ինձ մեծ անկախություն է տալիս:
Ներդրումները ճիշտ սննդի առաջմղման բնագավառում կարող են մինչեւ 2025 թվականը 3,7 միլիոն կյանք փրկել:
Կիրակի օրը՝ սեպտեմբերի 8-ին, Արցախում Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են: Ստեփանակետի քաղաքապետը դառնալու հայտ ներկայացրած թեկնածուներից միայն Արայիկ Ավանեսյանին է կուսակցություն առաջադրել, մյուս բոլոր 4 թեկնածուները ՝ Արմեն Հակոբյանը, Գրիգորի Սահակյանը, Արեգ Ավագյանն ու Դավիթ Սարգսյանը, անկուսակցական են, ընտրություններին կմասնակցեն ինքնառաջադրման կարգով:
«Մենք գումարներն «Աշտարակ կաթին» փոխանցել ենք առաքիչների միջոցով: Ընկերությունը մեզ դատի է տվել, որ մենք իրեն պարտք ենք, առաքիչները եկել ցուցմունք են տվել, որ մենք բարեխղճորեն կատարել ենք մեր վճարումները: Անգամ «Աշտարակ կաթի» գլխավոր հաշվապահն է ցուցմունք տվել, որ վճարումները պատշաճ կատարվել են»:
32 հազար լիտր ջին փոխադրող ցիստեռնից արտահոսը բազմաժամյա խցանում է հարուցել Անգլիայի հյուսիսային մասի M6 ավտոմայրուղում:
Վրաստանի կառավարությունը հաշտության քաղաքականություն կվարի իր վերահսկողության ներքո չգտնվող տարածքների նկատմամբ, ինչպես նաեւ կշարունակի ակտիվ մասնակցությունը Ռուսաստանի հետ Ժնեւի միջազգային բանակցություններին:
«Ադրբեջանը չի դառնալու դիտորդ ՀԱՊԿ-ում, Ադրբեջանը չի դառնալու գործընկեր ՀԱՊԿ-ում: Ինչու եմ ես այդքան վստահ, որովհետև Հայաստանը դրան երբևէ համաձայնություն չի տալու»,- ասաց Ռուբինյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կրտսեր եղբայրը՝ Ջոն, հայտարարել է համալսարանների գործերի եւ գիտության նախարարի պաշտոնը թողնելու եւ խորհրդարանից հեռանալու մասին:
«Այս արձանագրությամբ կարգավորվում է հետևյալ խնդիրը, որ ՀԱՊԿ-ը կարող է ունենալ և՛ դիտորդներ, և՛ գործընկերներ, մինչ այդ կար դրույթ, որ կարող է ունենալ դիտորդ, որը բացված չէր: Եղել է առաջարկություն, որ, բացի դիտորդից, լինի ավելի բարձր կարգավիճակ, դա գործընկերոջ կարգավիճակն է: Դիտորդի և գործընկերոջ դեպքում կա տարբերություն: Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու անդամ պետությունների հետ, որը կիսում է ՀԱՊԿ-ի գաղափարախոսությունն ու մոտեցումները»,- ասաց Քոչարյանը:
2019 թվականի առաջին ութ ամսում Չեռնոբիլը հաճախելիության ռեկորդ է սահմանել: