Բաժիններ՝

«ՍանիՏեք» ընկերությունն իր 6 նոր աղբատարների՝ ՊԵԿ-ի տուգանային հրապարակում գտնվելը դիտարկում է՝ որպես հերթական սանկցիա

«ՍանիՏեք» ընկերությունն իր 6 նոր աղբատարների՝ ՊԵԿ-ի տուգանային հրապարակում գտնվելը դիտարկում է՝ որպես հերթական սանկցիա: Այս մասին 168.amի հետ զրույցում հայտնեց ընկերության մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը:

Մանրամասնելով իրավիճակը՝ նա նշեց. «Մոտ մեկ տարի առաջ, երբ աղբատարները հասել էին Երևան, առկա էր աղբահանության խնդիր, և անհրաժեշտ էր րոպե առաջ սկսել վերջիններիս շահագործումը: Իրավասու մարմինների կողմից ստանալով համապատասխան ձևակերպումներ, որոշների դեպքում՝ առանց այդ ձևակերպման, թույլատրվել էր աղբատարների շահագործումը: Այս մեկ տարվա ընթացքում ընկերության բոլոր ֆինանսական մուտքերը, ըստ առաջնահերթության, նախ և առաջ՝ ուղղվել են աշխատավարձային ֆոնդին և վառելիքի ձեռքբերմանը:

Քաջ գիտակցելով, որ ընկերության ներկայիս ֆինանսական վիճակում անհնար է 6 աղբատարների մաքսազերծումը, իրավասու մարմինները հերթական ճնշումն են գործադրում: Մինչդեռ ընկերության բաժնետերերը փորձում են գտնել ուղիներ հնարավորինս շուտ աշխատանքները վերականգնելու համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՍանիՏեքին» պատկանող 6 աղբատարներն այս պահին գտնվում են ՊԵԿ-ի տուգանային հրապարակում՝ մաքսային տերմինալում:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս