Հունիսի 3-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը:
«Գևորգ Գորգիսյանը խնդիրներ ունի՞ առողջության հետ: Չէ, բացարձակապես: Գևորգ Գորգիսյանի հետ մեր խնդիրները ազգային անվտանգության տիրույթում է»:
Ղազախստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ: Վերջին շրջանում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիները բավական հաճախ են ավտոմեքենաներ ձեռք բերում Հայաստանից, կատարում խախտումներ հայկական պետհամարանիշներով ու խուսափում տուգանքից:
600-ից ավելի մարդ է զոհվել, եւս ավելի քան 3,2 հազար հոգի վերքեր ստացել Լիբիայի Տրիպոլի քաղաքի շուրջ շարունակվող հակամարտության հետեւանքով:
168.am-ի դիտարկմանը, որ մասնագետներն ու իշխանությունները պնդում են, որ առանց գնաճի տնտեսությունը չի զարգանա, Ա.Ջավադյանը պատասխանեց․ «Էդ ուրիշ գնաճ նկատի ունեն, էդքան գնաճ մենք ունենք։ Բայց բարձր գնաճը սարսափելի հիվանդություն է, որը խոցում է հիմնականում անապահով խավերին։ Եվ բարձր գնաճի դեմ պայքարելը բավական բարդ ջանքեր է պահանջում: Իհարկե, մենք այդ հնարավորություններն ունենք»։
Պայթած խողովակի պատճառով իսկական ջրհեղեղ Է տեղի ունեցել Թբիլիսիի Ժվանիայի հրապարակում:
«Սամվել Բաբայանի այդ համակիրները փորձում են սադրանքներ հրահրել, մանր դիվիդենտներ շահել, բայց մենք չենք պատրաստվում տրվել սադրանքների»,- եզրափակեց Վահրամ Պողոսյանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողուհի Յուլյա Մենդելին նշանակել է իր մամուլի քարտուղար, համապատասխան հրամանագիրը հունիսի 3-ին հրապարակված է պետության ղեկավարի կայքում:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 4-ին դիտարկում է իրականացնելու Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Բարձրագույն դատական խորհուրդն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանը՝ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքի վերաբերյալ:
ՀՀ կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումներով՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոս միջակայքում: ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Կենտրոնական բանկը հերքում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների խնդիր կա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ իրենք ստուգել են տեղեկատվությունը, և խնդիրն ընդամենը կախված է իրենց բանկային համակարգի հետ:
«Եվրոպայի խորհրդի և Եվրամիության կողմից տրվեց սպառիչ պատասխան, որ ընդունելի չէ քաղաքակիրթ համայնքների համար դատարանները շրջափակել և դատարանների նկատմամբ ճնշում բանեցնելը։Բայց դա առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք. Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կոչն առաջին անգամ չէր. մենք տեսանք, թե ինչպես էր գաղտնալսման ժամանակ այսպիսի միտք արտահայտվում, թե ուզես-չուզես, պետք է կալանավորես, նման պատվեր կա, հետևաբար՝ սա էլ այդ պատվերի ներքո էր» ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը հունիսի 1-ի առթիվ իր աշխատակիցների երեխաների համար կազմակերպել էր իսկական տոն՝ ժամանցային շոուներ, ֆլեշ-մոբ պարեր, խաղեր ու հյուրասիրություն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նեկայացված բողոքի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշումը կհրապարակվի այսօր:
«Ես լեզու գտնելու ընդհանրապես տրամադրություն և վարքագիծ չունեմ: Ինձ թվում է, ես իմ աշխատանքը կատարում եմ շատ նորմալ և պրոֆեսիոնալ, և ամենակարևորը՝ ԿԲ աշխատակիցները մեր արտաքին, կարևորագույն ռեզերվներն են, ու ի շնորհիվ ԿԲ թիմի մենք ապահովել և կշարունակենք ապահովել գների և ֆինանսական կայունություն: Ու դա կարևորագույն գրավականն է: Ես խնդիր չունեմ և երբեք չեմ կառչել իմ աշխատատեղին»:
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն այսօր կրկին բողոքի ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի մոտ։
168.am-ի հարցին՝ ղեկավար կազմին սպասարկող ավտոմեքենաները մնալո՞ւ են, Ա.Ջավադյանը պատասխանեց. «Խորհրդի անդամների մեքենաները մնալու են, բայց եթե ուշադիր լինենք, մի քանին օրից ներկայացնելու ենք ծախսերը և եկամուտները, դուք այնտեղ կտեսնեք, որ բավականին կրճատվել են այդ մասով մեր ծախսերը»:
ՀՀ կառավարությունը առաջարկում է արգելել նոր փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու նպատակով որոշ գետերում ջրօգտագործման թույլատվության տրամադրումը: ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Մեր նպատակը գործարանը փակել տալը չէ, այլ նպաստել, որ արժանապատիվ աշխատանք լինի: Ինչ մնում է նվազագույն աշխատավարձից ցածր գումարին՝ ՀՀ-ում աշխատանքային օրենսգիրքը բոլորի համար է ու չի կարող Գյումրիում կամ Sasstex-ի տարածքում դա չգործել»,-հավելեց մարզպետը:
Aravot.am-ի տեղեկություններով, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ին ամուսնանում է: Հարսանիքը կայանալու է Իտալիայում՝ Վենետիկում:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատկերով նամականիշ կթողարկվի:
Լարված իրավիճակ «Սորոսի» գրասենյակի մոտ (ուղիղ)
«Արարատ» ֆուտբոլային ակումբի 5 ֆուտբոլիստ լքել է թիմը:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրական օրենսգրքի միակ թերությունը այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին:
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն անակնալ կերպով հեռացվել է աշխատանքից՝ այդ մասին իմանալով վիրահատությունից հետո միայն: Այս մասին Աստղիկ Մարտիրոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հունիսի 3-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան-Արզնի ձոր տանող ավտոճանապարհին »Mitsubishi io» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 3-8-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Բողոքի ակցիա Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մոտ (ուղիղ)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհաջողակ է անվանել Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանին, որը բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների ղեկավարի քննադատությամբ: