
Հինգ ֆուտբոլիստ հեռացել է «Արարատ»-ից

«Արարատ» ֆուտբոլային ակումբի 5 ֆուտբոլիստ լքել է թիմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Արտյոմ Սիմոնյանի և Սարգիս Մեթոյանի հետ: Պայմանագրերի ժամկետը լրացել է Դեյան Վուկոմանովիչի, Անդրեյ Յակովլևի և Մատվեյ Գույգանովի հետ»,- նշված է հաղորդագրությունում:
ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի 2018-2019թթ. առաջնությունում «Արարատ» ՖԱ-ն 22 միավորով զբաղեցրել է վերջին` 9-րդ հորիզոնականը: