Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նեկայացված բողոքի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշումը կհրապարակվի այսօր:

Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Վազգեն Ռշտունուն ինքնահացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ համաձայն է նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացված որոշման հետ:

Վազգեն Ռշտունին հիշյալ հարցազրույցում նաև ասել է՝ վերադաս դատական ատյան ունենք, վերադաս դատական ատյանը թող գնահատի՝ Ազարյանի դիրքորոշումը ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։

Հիշեցնենք նաև, որ խոսքը վերաբերում է, 2018թ․ օգոստոսի 13-ին Ալեքսանդր Ազարյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը փոփոխելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930