Բյուրեղավան-Արզնի ձոր ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

Հունիսի 3-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան-Արզնի ձոր տանող ավտոճանապարհին »Mitsubishi io» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ H-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի ձոր 2-րդ կմ-ին «Mitsubishi io» մակնիշի (վարորդ` Դ. Ս., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 7 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Դ.Ս.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել:

Տեսանյութեր

Լրահոս