Բաժիններ՝

«Նա ցնդած անհաջողակ է». Թրամփ՝ Լոնդոնի քաղաքագլխին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհաջողակ է անվանել Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանին, որը բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների ղեկավարի քննադատությամբ:

«Սադիք Խանը, որը բոլոր առումներով վատ է աշխատում Լոնդոնի քաղաքագլխի պաշտոնում, տխմար անբարյացակամություն է հանդես բերել Միացյալ Նահանգերի՝ անտարակույս, Միացյալ Թագավորության ամենակարեւոր դաշնակցի այցով ժամանող նախագահի նկատամամբ, հունիսի 3-ին գրել է Թրամփը Twitter-ի՝ իր էջում:- Նա ցնդած անհաջողակ է, որը պետք է ուշադրությունը կենտրոնացնի Լոնդոնում հանցավորության, այլ ոչ թե ինձ վրա»:

Ըստ որում ԱՄՆ-ի նախագահը կրկնել է, որ Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանն իրեն հիշեցնում է իր եւս մեկ քննադատի՝ Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյին, այն տարբերությամբ, որ Խանը հասակով ավելի կարճ է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս