
«Ես ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրական օրենսգրքի միակ թերությունը այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին:
ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրելը, պարզվում է, ոչ հանցագործություն է և ոչ էլ վարչական իրավախախտում:
Եվ ես ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից (ում հաշվետու էինք), որ Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովը չի նկատել այս էական բացը ու չի շտկել այն:
Եթե մենք դա նկատեինք ու փոխեինք, ապա այժմ Ալեն Սիմոնյանը պատասխանատվություն կկրեր նաև այդ ապօրինության համար»:
https://www.facebook.com/danioanis/posts/10218064655264978