Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» (The Salamanca Band and Bugles of The Rifles) նվագախմբի և բրիտանական բանակի շեփորահարների համատեղ համերգը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կիպրոսում Հայոց Թեմի առաջնորդարանում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ:
Մայրաքաղաքի 30 դպրոցներում առաջիկա սեպտեմբերից կմեկնարկի պիլոտային անվճար ծրագիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ մուտքը տվյալ դպրոցներ կլինի անցաքարտերով: «Ընտրվել են ամենախիտ դպրոցները:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորման» Փաստերի ստուգման հարթակի (FIP.am)՝ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ հրապարակած տվյալները ամբողջությամբ ճիշտ են և հիմնված են բացառապես պաշտոնական փաստաթղթերի վրա։ Հետևապես, որևիցե հերքման կամ ներողություն հայցելու մասին խոսք լինել չի կարող»:
24News-ի փոխանցմամբ երկուշաբթի երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին շրջանավարտ -դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները:
Շվեդական դատարանը մերժել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին դատախազության դիմումը:
«Ամեն ինչ արվում է, որ այս նախագիծը պատշաճ կերպով չքննարկվի: Մեր նպատակը եկամտային հարկի համահարթեցման ու դրանից բխող հետևանքների կանխումն է: Ամեն ինչ անելու ենք, որ այն օրենքի ուժ չստանա»,- հավելեց նա:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությանը՝ միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել:
Աշխաբադում Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանի և Վեպա Հաջիևի (Wepa Hajyýew) գլխավորած պատվիրակությունների ձևաչափով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերին Եվրոպական խորհրդարանում մասնակցում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեկաժողովի աշխատանքներին»:
«Չպետք է թողնվի վարչական մարմնի հսկողության տակ, պետք է այդ նորմերը հստակեցվեն: Իրենք վտանգավորության աստիճանից կախված՝ կարող են հստակ նշել՝ եթե այս աստիճանի է վտանգավոր, ապա 5 ամսով զրկվում է.կոնկրետ պետք է գրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիրը:
ՀՀ վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել:
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի Երևանում հունիսի 3-ին կայացած նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Լոնդոնի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են տղամարդու, ում մոտ առկա են եղել դանակներ:
Դիլիջանի միջազգային դպրոցը բարի ճանապարհ մաղթեց իր աշակերտների չորրորդ խմբին։ 103 միջազգային ուսանող եւս համալրեց Հայաստանի դեսպանների շարքը ամբողջ աշխարհով մեկ։
Հունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է սպանվել։
«Երբեմն ԱԺ-ում, երբ փորձում ենք Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ ներկայացնել մեր մոտեցումները, տպավորությունն այնպիսին է, որ Բաբլոյանը դեռևս այնտեղ շրջում է։ Նորընտիր ԱԺ-ի հոգեբանության մեջ որևէ փոփոխություն չենք տեսնում, նրանք պատրաստ չեն լսել, քննարկել, բայց մենք համառ ենք և ամեն ինչ նորից ենք փորձելու»։
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։
Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հարուցումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն՝ ավելացնելով, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: Քաղաքացի Սերգեյ Մխիթարյանի հայտարարության համաձայն` Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները մայիսի 5-ին ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել իրեն: Արսեն Ջուլֆալակյանը հերքել էր իր և հոր կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը:
Թուրքիայի ռազմաավիացիոն արդյունաբերական ընկերությունների տարեկան համախառն եկամուտը մեկ տարում աճել է 31 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 761 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում այս ոլորտում արտահանման ծավալները ևս ավելացել են 20 տոկոսով՝ հասնելով 2 մլրդ 188 մլն դոլարի։
Բարձրագույն դատական խորհուրդն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանը՝ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքի վերաբերյալ։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում էր.
«Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը այսօր իր էջում գրառում է արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ:
Բելգրադում Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև Մայիսի 31-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ:
«Մենք չենք կարող տնտեսությունը զարգացնել առանց հանրային բարիքների ներդրման: Կառավարությունը գնում է ծայրահեղ լիբերալ տարբերակով՝ ամեն ինչ թողնելով շուկային: Այսինքն, շուկան թող կարգավորի, թող բաշխի»:
Հունիսի 3-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում այրվում է տուն:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հունիսի 3-ին հայտարարել է, որ ընտրական արշավ է սկսում Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար: