
«Ցանկացած տեղում կրճատելու տեղ կա, կարելի է աշխատակիցներին էլ կրճատել»

«Այո, կրճատվել են, հենց հիմա հաջորդ փուլն է ընթանում և մենք, կարծեմ, մոտ 10 մեքենա վաճառում ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով ԿԲ-ի ավտոմեքենաների քանակին:
Ըստ նրա՝ դրանք ավտոբուսներ և միկրոավտոբուսներ են, որոնք սպասարկում են ԿԲ աշխատակիցներին, ՀՀ տարբեր մարզերում ԿԲ-ն կանխիկ դրամի կենտրոններ ունի և աշխատակիցների համար փոխադրամիջոցների անհրաժեշտություն կա:
Դիտարկմանը, որ ԿԲ-ն 31 ավտոմեքենա ունի, և եթե տեղ կար կրճատելու, ինչո՞ւ նախկինում դա չէր արվում, ԿԲ նախագահը պատասխանեց. «Ցանկացած տեղում կրճատելու տեղ կա, կարելի է աշխատակիցներին էլ կրճատել»:
168.am-ի հարցին՝ ղեկավար կազմին սպասարկող ավտոմեքենաները մնալո՞ւ են, Ա.Ջավադյանը պատասխանեց. «Խորհրդի անդամների մեքենաները մնալու են, բայց եթե ուշադիր լինենք, մի քանին օրից ներկայացնելու ենք ծախսերը և եկամուտները, դուք այնտեղ կտեսնեք, որ բավականին կրճատվել են այդ մասով մեր ծախսերը»: