
Ինչպե՞ս Արթուր Ջավադյանը «լեզու գտավ սիրո և թավշի»՝ նոր իշխանությունների հետ

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն արդեն 11 տարի պաշտոնավարում է: Այսօր ԱԺ-ում լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա «լեզու գտավ սիրո և թավշի»՝ նոր իշխանությունների հետ:
«Ես լեզու գտնելու ընդհանրապես տրամադրություն և վարքագիծ չունեմ: Ինձ թվում է, ես իմ աշխատանքը կատարում եմ շատ նորմալ և պրոֆեսիոնալ, և ամենակարևորը՝ ԿԲ աշխատակիցները մեր արտաքին, կարևորագույն ռեզերվներն են, ու ի շնորհիվ ԿԲ թիմի մենք ապահովել և կշարունակենք ապահովել գների և ֆինանսական կայունություն: Ու դա կարևորագույն գրավականն է: Ես խնդիր չունեմ և երբեք չեմ կառչել իմ աշխատատեղին»,- ասաց Ա.Ջավադյանը՝ նկատելով, որ դեռևս մի տարի ժամկետ ունի մինչև պաշտոնավարման ավարտը: