«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այս օրենքի նախագիծն այն նախագծերից, որ բոլոր կողմերը դժգոհ մնացին՝ և՛ տեղական արտադրողները, և՛ ներմուծողները, և՛ շինարարները, ինչը նշանակում է, որ մենք բալանսավորված, որոշում ենք ընդունել»,- նկատեց Բ.Թունյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 3-ին Մեծ Բրիտանիա սկսվող պետական այցը համարում է երկու երկրների միջեւ գործընկերությունն ամրապնդելու հնարավորություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ մերձավորարեւելյան «դարի գործարքի» հետ կապված տարակույսները հասկանալի են, բայց նա ինքն իր պլանը հեռանկարային է համարում։
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի պայմանով, եւ ԱՄՆ-ն ինքը պետք է ընդունելի պայմաններ ապահովի բանակցությունների վերսկսման համար:
Հայկական ավիաշուկա է մտնել նոր՝ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը, որն առաջին անգամ հունիսի 15-ից սկսելու է կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը: Փաթեթով առաջարկվում է Իրանից ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետական տուրք:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻԻԿ) 14-րդ գագաթնաժողովի շրջանակներում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին՝ կրկնելով թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը։
Վերջը զանգահարեց ոստիկանություն, ասեց, որ օպերատիվ խումբ գա և այլն: Խումբը եկավ, ես ներկայացրեցի իրավիճակը, ու արդեն ոստիկաններին ի պաշտոնե ներկայացա, որից հետո գնացինք ոստիկանություն և պատմեցինք այս ամենը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.500.000 ՀՀ դրամի վնաս:
ՀՀ Ազգային ժողովի դիմաց մի խումբ կառուցապատողներ պահանջում են կողմ չքվեարկել Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու մասին օրենքի նախագծին: Բողոքի ակցիայի մասնակիցներն առաջարկում են հարցը լիարժեք ուսումնասիրել ու քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ մեկ տարի է ասում եմ…
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։
Ռիկոտի թունելը, որը գտնվում է Թբիլիսի – Սենակ – Լեսելիձե միջազգային ավտոմոբիլային մայրուղու (E-60) 143-րդ կիլոմետրում, որով ձգվում է Վրաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր տարանցիկ բեռների երթուղին, չորս օր փակ կլինի:
Երեք մարդ է զոհվել Կանադայի Ալբերտայի նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախագահությամբ Վազգեն Ռշտունու հունիսի 3-ին կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը:
ԱՄՆ-ի նախագահին առընթեր տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Քեւին Հասեթը մոտ ժամանակներս կթողնի իր պաշտոնը:
168.am-ին ահազանգած մի խումբ բնակիչներ տեղեկացրին, որ այս պահին 6 շենքերի բնակիչները բակում ամեն կերպ խոչընդոտում են , որպեսզի թույլ չտան գործարարին ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերրի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 3-ից 4-ն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:
Հունիսի 2-ին, ժամը 08:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա:
Boeing ընկերությունը խոտան է հայտնաբերել իր ինքնաթիռների դետալներում:
2020 թվականի հունվարի 1-ից գործելու են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի գտնվել արձակուրդում:
«Կարծում եմ, որ մենք պետք է ուսուցիչների աշխատավարձը բարձրացնենք, բայց բարձրացնենք հետևյալ տրամաբանությամբ՝ որակավորված մասնագետները, մարդիկ, որոնք հոդվածներ ունեն, համապատասխան որակավորումներ են անցել, նրանց աշխատավարձը պետք է շատ բարձրանա: Բայց այս պահին այն, ինչ երկրի վարչապետն է առաջարկում, դա նվազագույնն է»:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները հունիսի 2-ին կրակ են բացել այն մարդու վրա, որը փորձել է ներխուժել Սպիտակ տան մերձակա արգելափակված տարածք:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը հրապարակային միջոցառմանը հայտնվել է իր մերձավոր օգնականներից մեկի՝ Կիմ Յոն Չհոլի հետ, որն ըստ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ իբր հարկադիր աշխատանքների եւ գաղափարախոսական վերադաստիարակման է ուղարկվել Չագանդոյի նահանգ՝ ԱՄՆ-ի հետ Հանոյի գագաթնաժողովի ձախողման համար:
Հունիսի 2-3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 2-ին կոչ է արել Ռուսաստանին, Սիրիայի իշխանություններին եւ Իրանին՝ դադարեցնելու ռմբակոծումները Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում: