
Հունիսի 3-5-ը ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում`
Հունիսի 3-8-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.60C (2000թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.70C (1994թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.50C