«Եթե կարտոֆիլը գյուղացին խրամատի մեջ պահում է, ապա սոխը չէր կարողանում, պարկերի մեջ էր ու ահագին փչացավ, դրա հետ է կապված սոխի բարձր գինը: Իսկ այս մասին իշխանությունները լռում էին: Այս տարի շատ լավ ելակ ունենք: Գնից շատերը կբողոքեն, բայց գյուղացու աշխատանքն էլ պետք է հաշվի առնել: Այս տարվա նման ելակ երբեք չենք ունեցել»:
«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագայի մասին, ում թիմը վարձակալում է «Ռեալից»:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից գեներալիտետի նկատմամբ իրականացվող գործողությունները կարող են վատ անդրադառնալ բանակի ընդհանուր բարոյահոգեբանության վրա։
«Վերջերս ՀՀ վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին ՀՀ վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը»:
Լեհաստանի մայրաքաղաքի պատմական մասում՝ գեներալ Շառլ դե Գոլի անվան հրապարակում, տեղադրված հսկայական արհեստական արմավենին զրկվել է իր երկաթյա ճյուղերից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն արձագանքել է մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում շրջանառվող տեղեկություններին, թե իբր Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, վարչապետ Թերեզա Մեյը եւ 15 պետությունների ղեկավարներ են հունիսի 5-ին մասնակցել Նորմանդիայում անգլո-ամերիկյան զորքերի ափհանման 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ:
«Դատական համակարգում փոփոխություններ անհրաժեշտ են, բայց պետք է լինել շատ զգույշ, որովհետև կարող են հակառակ էֆեկտի հանգեցնել»,- «Արդար դատաքննության իրավունքի ոլորտի հիմնախնդիրները երեկ և այսօր» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Ավելի քան 100 մարդ է զոհվել Սուդանի Հարթում մայրաքաղաքում բանակային ուժերի կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել ութ ալպինիստների մարմիններն իջեցնելու գործողությանը, որոնք զոհվել են Հիմալայան լեռների Նանդադեւի արեւելյան լեռնագագաթին:
Շատրվաններում, դեկորատիվ ջրավազաններում լողալն անվտանգ չէ։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ անդրադառնալով ջերմաստիճանի բարձրացման պատճառով լողավազաններում լողացող երեխաների թվի աճին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ օտարերկրյա քաղաքացու՝ 19-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի Թագավորության վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենին Սահմանադրության օրվա կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոմեքենայում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ:
Հունիսի 4-ին մեկնարկել են զինված ուժերի հրամանատարական հավաքները:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վրա ծառայության ընթացքում դրական տպավորություն է թողել 2008թ. մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված, 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Այդ ծրագիրը գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է: Դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է, և շատ-շատ մասնագետներ արդեն տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը»,- ասաց Վանեցյանն ու հավելեց, որ դա ամբողջովին հայկական արտադրանք է:
Ըստ նրա՝ խնդիրն Անդրանիկ Քոչարյանի անցած ուղին է, կապերը. «Քանի որ շատ կարևոր է, որ որևէ պահի, որևէ փուլում հանձնաժողովի գործունեությունը կասկածի տեղիք չտա, առաջարկել էինք՝ Ա.Քոչարյանին փոխարինի իրենց խմբակցությունից որևէ մեկը, բայց մերժվել է»:
«Եթե խոսքն այն մասին է, որ մենք կարող էինք ավելի լավ կռվել, ապա դրա համար ավելի շատ մասնագիտական հանձնաժողով էր պետք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հավաստում է Հունաստանից բանավոր նոտայի ստացումը՝ պատերազմական ռեպարացիաների վճարումների եւ այն վնասի փոխհատուցումների հարցի կարգավորման շուրջը բանակցություններ սկսելու կոչով, որը Հունաստանին հասցվել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին:
Փաստացի բյուջեի հատուկ տողով իջեցված 50 մլն դրամը, 6 ամիս է՝ «քնել» է, բազան չի թարմացվում: Ֆինանսների նախարարությունը ձախողած սպասում է, չի կաշկանդվում վարչապետի որոշումով, օրենսդրության պահանջը հաշվի չի առնվում:
Թեհրանը հակամարտության չի ձգտում այլ երկրների հետ, բայց վճռական պատասխան կտա անհրաժեշտության դեպքում:
Հանրապետությունում այսօր ագրեսիայի աճ է նկատվում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով ՀԱԿ ակտիվիստի ծեծի փաստի մասին, բոլոր գործընկերներին ու քաղաքացիներին կոչ արեց՝ զերծ մնալ ագրեսիայի դրսևորումներից:
«Այդ մասով քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չլինի, թե մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ դրանց հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի»:
«Բակո Սահակյանի գլուխը ջարդելը» բռնության կոչ է: Նման գնահատական այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ տվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին ժամանել է Մեծ Բրիտանիայի հարավի Փորտսմութ քաղաք՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
«Ամեն խեղկատակություն էլ սահման է ունենում: Գիտակցեք, ի վերջո, որ Ձեր ստոր մանիպուլյացիաներին ականջ են դնում ոչ միայն երկրի ներսում: Հետո էլ նեղանում եք, թե դրսում լուրջ չեն վերաբերվում»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խնդիր չի տեսնում, որ ժամանակին Վահե Գրիգորյանը ոչ լեգիտիմ է համարել Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելը, և այժմ այդ «ոչ լեգիտիմ» նախագահի կողմից ՍԴ դատավոր է առաջադրվել: