Գերմանիայի ԱԳՆ-ն հաստաստել է Հունաստանից ռեպարացիաների մասին նոտայի ստացումը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հավաստում է Հունաստանից բանավոր նոտայի ստացումը՝ պատերազմական ռեպարացիաների վճարումների եւ այն վնասի փոխհատուցումների հարցի կարգավորման շուրջը բանակցություններ սկսելու կոչով, որը Հունաստանին հասցվել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին:
Հունիսի 5-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ռայներ Բրոյլը։
«Ես ձեզ կարող եմ հավաստել, որ երեկ մենք բանավոր նոտա ստացանք: Ներկայում մենք ուսումնասիրում ենք դրա բովանդակությունը»,- ասել է նա: «Այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,- հավելել է Բրոյլը: «Անշուշտ, մենք հանդես ենք գալիս Հունաստանի հետ երկխոսության օգտին»,- նշել է նա: «Մեր կարծիքով՝ հարցն իրավաբանորեն եւ քաղաքականորեն լիովին կարգավորված է»,- ասել է Բրոյլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: