
Վարշավայում արհեստական արմավենու հեղինակն ի նշան բողոքի երկաթյա ճյուղերը փոխարինել է իսկականներով

Լեհաստանի մայրաքաղաքի պատմական մասում՝ գեներալ Շառլ դե Գոլի անվան հրապարակում, տեղադրված հսկայական արհեստական արմավենին զրկվել է իր երկաթյա ճյուղերից: Հունիսի 1-ին դրանք փոխարինել են իսկական արմավենու ճյուղերով, որոնք արագորեն չորացել են։
Ինստալյացիայի հեղինակը՝ նկարչուհի Յոհաննա Ռայկովսկայան, այս կերպ իր բողոքն է հայտնել բնության պաշտպանության բնագավառում մարդության անգործության դեմ: «Մենք արմավենին մեռցրել ենք Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա (հունիսի 5) առթիվ»,-պարզաբանել է Ռայկովսկայան Gazeta Wyborcza-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ մարդկությունը «մոտենում է անդունդի եզրին՝ ոչնչացնելով էկոհամակարգը, որից կախված է նրա ապագան»:
Ավելի վաղ նկարչուհին քանիցս հավաքում-տանում էր իր ինստալյացիայի մի քանի ճյուղեր, երբ, նրա կարծիքով, երկրում տեղի էր ունենում այս կամ այն սոցիալական անարդարությունը:
«Ամենից շատ ինձ անհանգստացնում է այն, որ մենք դրանից բնավ չենք վախենում: Գալու է ոչ թե մորեխը, այլ կատակլիզմների ցիկլը: Ամենասարսափելին տեսակների անհետանալու տեմպն է, կյանքի ծառը ճաղատանում է ինչպես մեր արմավենին»,-նշել է նա: Նկարչուհին նշել է, որ պատրանքներ չի տածում այն բանի առնչությամբ, թե իր ակցիան կկարողանա ինչ-որ բան փոխել:
«Պետք է տեղի ունենա ինչ-որ խոշոր բան՝ ցիկլոն, տոռնադո, հսկայական ջրհեղեղ, որպեսզի մարդիկ գիտակցեն սպառնալիքի մասշտաբները»,-հայտարարել Է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: