ԼՀԿ-ն խնդրահարույց է համարում Անդրանիկ Քոչարյանի՝ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավարումը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խնդիր է տեսնում, որ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք վերապահում ունեն՝ թեև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովն է քննիչ հանձնաժողովը, բայց դա չի նշանակում, որ հանձնաժողովների նախագահը պետք է նույն անձը լինի:
Ըստ նրա՝ խնդիրն Անդրանիկ Քոչարյանի անցած ուղին է, կապերը. «Քանի որ շատ կարևոր է, որ որևէ պահի, որևէ փուլում հանձնաժողովի գործունեությունը կասկածի տեղիք չտա, առաջարկել էինք՝ Ա.Քոչարյանին փոխարինի իրենց խմբակցությունից որևէ մեկը, բայց մերժվել է»: