Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իտալիա Ռուսաստանի պետության ղեկավարի այցի ժամանակ:
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել է հունիսի 6-ի լույս գիշերը, ժամը մոտ 02.00-ին, ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:
Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է. «Երկար տարիներ պատասխանատվությամբ և պարտքի մեծ զգացումով ղեկավարել եմ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտները:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով։
Սևանա լճից 2019 թվականին ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր՝ Արմավիրի,Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգման, ջրապահովության դեֆիցիտը մեղմելու համար։
Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար:
Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատուներից Կարեն Սահակյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Այսօր առավոտյան ես այս թեմայով նաև զրույց եմ ունեցել Ոստիկանության պետի հետ: Ինչ վերաբերվում է այդ սևազգեստ խմբերին, ապա նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկան» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի:
Կարկուտից տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը մարզային հանձնաժողովներ է ձևավորել, որոնք տեղերում գնահատում են վնասի չափը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում պահպանելու աշխարհի տարբեր երկրներում աշխատող իր ներկայացուցչությունների աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանի ընտրության արդյունքները:
«Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, եւ գիշերը նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Հարցին, թե ովքե՞ր են սևազգեստ խմբերով մարդիկ, ի՞նչ ուժեր են ներկայացնում, Օսիպյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով. «Օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման»:
Հայաստանը նախատեսում է, որ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա հունիսի 13-ին կայանալիք Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:
Նախարարը չբացառեց, որ կարող է 1-2 դեպք լինել, որ չեն դիմել, բայց կարող են այժմ էլ դիմել նախարարություն և ստանալ զեղչը. «Նախարարությունը զբաղվում է այս հարցով»:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Ստավանգերի միջազգային մրցաշարում:
Հունիսի 5-ին, ժամը 18.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտային հարակից Թ.Կրպեյանի անվան այգում իր վրա հարձակվել, ծեծել և պոկել են պարանոցի շղթան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության կարևոր ուղղություններից է ընտանեկան բռնության կանխարգելման և արդեն իսկ ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրվող աջակցության համապարփակ ու համակարգված մեխանիզմի առկայությունը։
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ վերջին օրերի դեպքերին: Նա նշեց, որ դրանք չեն դիտարկվում որպես մեկ լոկալ դեպք և իրենք հետևում են, որ ամբողջ ծավալով իրականացվի կազմակերպիչների բացահայտումը:
«Եթե տասը անգամ մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնան նման գործողությունների, ուրեմն 10 անգամ խիստ պետք է հակահարված ստանան։ Եվ այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, պետք է լինի երկաթյա»։
Մեքսիկայի իշխանությունները կանգնեցրել են դեպի ԱՄՆ ընթացող՝ հազար մարդուց բաղկացած քարավանը Կենտրոնական Ամերիկայի երկրներից, հունիսի լույս 6-ի գիշերը հաղորդել է Associated Press գործակալությունը:
Բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում ՍԴ անդամի թեկնածության հետ կապված գործընթացներում:
Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։
Դատավորների եւ ընդհանրապես իրավական համակարգում ընթացող գործընթացների առումով հետաքրքիր երեւույթներ են կատարվում:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի ապօրինությունները:
«Սամվել Բաբայանն Արցախում սկսել է ստորագրահավաք․ համապատասխան թվով ստորագրությունների դեպքում կարող ես դիմել խորհրդարանին` Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով:
Այս պահին նա գտնվում է նույն հիվանդանոցի ռեանիմացիայի բաժանմունքում։
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իրենք կաշկանդված չեն որեւէ գերատեսչությունում ուսումնասիրություններ իրականացնելու հարցում:
Կառավարության նիստը՝ ուղիղ: