Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել այցագրային օրենսգրքի ուղղումներին, որոնք սահմանում են մեկ տարով, երկու տարով եւ հինգ տարով շենգենյան բազմակի այցագրերի ստացման պայմանները։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «2019թ. ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Է.Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշտանգվելուց հետո»:
«Մենք մնում ենք հավատարիմ մեր պայմանավորվածություններին, ամեն ինչ անելու ենք, որ դա իրականություն դառնա, հիմա այդ առումով աշխատում ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով զինադադարի մասին պայմանավորվածությունների մասին։
Տարբեր աստիճանների բերման ընթացքում զորամասերի պատրաստականությունը ստուգելու, կառավարման մարմինների և ստորաբաժանումների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 4-ին 5-րդ զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին հայտարարություն անելու օրը մոտենում է։
NEWS.am–ի տեղեկություններով՝ գործարար Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ոստիկանությունում բացատրություն է տվել երեկ գիշերը «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ և հերքել իր մասնակցությունը միջադեպին։
Անձնակազմի պատրաստվածությունն ամրապնդելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով, հունիսի 5-ին, 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող «Գարեգին Նժդեհի» անվան զորամասի ստորաբաժանումներից մեկի հետ անցկացվել է 10 կիլոմետրանոց երթարշավ և հրաձգության գործնական պարապմունք։
«Պարոն Փաշինյանն արդեն ասել է, ես լրացուցիչ բան չունեմ ասելու։ Պարոն Բակո Սահակյանն արդեն ասել է, ես լրացուցիչ բան չունեմ ասելու»,- ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք:
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարների, մասնավորապես` Շալուա համայնքի ղեկավար Գևորգ Գևորգյանի վրա` ստորագրահավաք իրականացնելու ժամանակ:
Արցախի Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար 1984թ. ծնված Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության և յուրացման մեխանիզմը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաուզ Էլ Աշաբին (նստավայրը՝ ք․Կիև):
«Վարչապետն ասում է՝ ես ասել եմ՝ դուք ինձ հետ համաձա՞յն եք, իրենք ասել են՝ այո, հետո տարածել են, որ Հայաստանը պատրաստ է հանձնել հողերը, այսինքն՝ կամ դա սխալ է ասվել, կամ լավ չի ասվել. թե չէ ինչո՞ւ պետք է այդպես ընկալվի»։
Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշեց, որ պայքարում են նրա կյանքի համար:
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
2019 թվականի առաջին 4 ամսում Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 35 տոկոսով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հունիսի 5-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության, Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Մոլդովական փողոցից բերման է ենթարկվել 17-ամյա Նաիրա Պ.-ն:
ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 73-րդ նստաշրջանում Հայաստանը ոչ թե ձեռնպահ է մնացել Աբխազիայում և Հարավային Օսիայում փախստականների կարգավիճակի վերաբերյալ Վրաստանի նախաձեռնած բանաձևին, այլ չի մասնակցել քվեարկությանը։ Այս ճշգրտումն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին, ի՞նչ հիմնավորմամբ Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ տեղափոխեցին քրեակատարողական հիմնակի հիվանդանոց, Արսեն Մկրտչյանը պատասխանեց՝ «գուցե քաղաքացիական հիվանդանոցում մնալով՝ Մանվել Գրիգորյանը չմահանար, իսկ տեղափոխելու պարագայում ֆիզիկական մահն անպայման վրա կհասներ»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ Չելլ Ստեֆան Լյուվենին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ:
Եվրամիության (ԵՄ) անդամ 28 երկրների ղեկավարները Միության՝ հունիսի 20-ին կայնալիք գագաթնաժողովում կընդունեն քաղաքական որոշում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին:
«Ես մինչ օրս չեմ հասկանում, թե քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն ինչպե՞ս են աշխատում, ինչպե՞ս են վճարվում վարորդները, եթե հաստիքացուցակ չի բերվել և չի հաստատվել: Երևանն ինչպե՞ս է դարձել երրորդ օպերատոր, ինչքա՞ն աշխատավարձ են տալիս բանվորներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով 5 աղբատար «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների մասին, ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը։
Հունիսի 6-ին, ժամը 09:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի սկզբնամասում՝ ավտոճանապարհի մոտակայքում, ակտիվացել է սողանք:
Փաստորեն սև վերնաշապիկներով մարդիկ են Արցախում և դատարաններում հակահեղափոխականության օջախներ հիմնել, խափանել դատարանների աշխատանքը, խախտել ՀՀ Սահմանադրությունն ու բազմաթիվ այլ օրենքներ։
Զ.Մնացականյանը նշեց, որ ապաստանի հայցման դիմումների աճի պատճառով ԵՄ մի շարք անդամ պետություններ զգայուն են միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցերի հանդեպ, իսկ որոշ դեպքերում նաև հաշվի են առնում վիզաների ազատականացման նախկին ոչ բարեհաջող փորձը.
«Ռեալն» առաջիկա ժամերին կհայտարարի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի տեղափոխության մասին:
Հայաստանի համար գերակա խնդիր է Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման համար երկխոսության ճանապարհ բացելը: Այս առումով կարևոր է նաև Հայաստանի միգրացիոն ծառայության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների կապը ԵՄ անդամ երկրների համապատասխան մասնագետների հետ:
Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապին դուք էիք ամբիոն բարձրացրել, դուք էիք 9 տարեկան երեխու շուրթերով հայհոյում Արցախի հերոսներին…Ես չեմ բաժանել հասարակությունը սևերի և սպիտակների, այլ՝ դուք: