Դիտարկմանը, որ Բակո Սահակյանն ասել է, որ չգիտի Արցախում նման դավադիր ուժերի, եթե իմանա, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկի, Փաշինյանն արձագանքեց. «Շատ լավ»:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով։
«Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է Հանրապետության նախագահի որոշմամբ դեռևս 2018թ. աշնանը, երբ խորհրդարանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն: Եվ խորհրդարանի այդ մեծամասնությունը քաղաքական քմահաճույքով մերժել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների շրջանում չի տեսնում մարդկանց, որոնք բավականաչափ տաղանդավոր լինեին 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հետ մրցակցելու համար:
«Եթե կազմակերպված ակցիա էր, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ պատասխանատվության են ենթարկվելու: Ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ, բայց ասում եմ՝ որևէ մեկը մեր բարեկրթությունը թող հանկարծ չշփոթի թուլության հետ»:
«Ես ասել եմ, որ չեմ կարող գնահատել որևէ դատական ատյանի որևէ որոշման օրինականությունը կամ ապօրինությունը՝ ոչ թե, որ կարծիք չունեմ, այլ դա իմ իրավասության մեջ չի մտնում, բայց փաստն այն է, որ այսօր ՀՀ դատական համակարգը չունի ՀՀ ժողովրդի վստահությունը»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայում չի դիտարկում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պետական պաշտոնի նշանակելը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ այսօր էլ կան դատավորներ, որոնց վեթինգի ենթարկելու դեպքում որևէ խնդիր չի գտնվի, սակայն կան նաև դատավորներ, որոնք ընդհանրապես բան չունեն անելու:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Սուդանի մայրաքաղաք Հարթումում վրանային ճամբարը ցրելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 60-ի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ:
Ճապոնիայի ոստիկանությունն առգրավել է սինթետիկ թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակը՝ շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով:
Տեսարանների բազմազանությունն ապահովելու համար, առանց խղճի խայթ զգալու, քաղաքական հաշվեհարդարների նպատակով խաղում ենք «մարտի 1-ի», իսկ շուտով նաև ապրիլյան քառօրյայի զոհերի հարազատների էմոցիաների վրա: Իսկ լրատվամիջոցներն ու սոցցանցերը, մեխանիկորեն, առանց մեկ րոպե անգամ մտածելու, լույսի արագությամբ տարածում են ցանկացած բնույթի ճիշտ և կեղծ տեղեկությունները:
Հունիսի 5-ին՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրը, Դանիայում մեկնարկել են Ֆոլկետինգի (միապալատ խորհրդարանի) ընտրությունները: 179 մանդատի համար պայքարելու են 13 կուսակցությունների 900 թեկնածուներ։
«Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ո՛չ վարչապետն ու իշխանությունը, ո՛չ ընդդիմությունն ու քաղաքացիները չքննարկեն»։
Երեկ երեկոյան Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ անհայտ անձինք թալանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։
ԿԺԴՀ-ն Վիետնամին խնդրել է պարտքով 300 հազար տոննա պարենամթերք տրամադրել իրեն: Այդ մասին հայտնել է «Չունան իլբո» հարավկորեական թերթը՝ վկայակոչելով սեփական բարձրաստիճան աղբյուրներ:
Ավստրալիայի ոստիկանությունը նույնականացրել է այն հրաձիգին, որը նախօրյակին Դարվինում (Հյուսիային տարածքի տարածաշրջանի վարչական կենտրոն) կրակ էր բացել Palms հյուրանոցի կենվորների վրա:
Հունիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը:
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում հուիսի 5-ի առավոտյան խափանում է դիտվում միանգամից մի քանի երկրում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Նոր ժամկետով Brexit-ի հետաձգումը սպառնալիք կստեղծի Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության հետագա գոյության համար, համոզված է թորիների նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար մրցարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը:
Ավելի քան հարյուր հազար մարդ է հավաքվել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնի Վացլավի հրապարակում՝ պահանջելու վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը, որին մեղադրում են Եվրամիությունից ստացված դոտացիաների անօրինական օգտագործման մեջ, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր պետական այցի երկրորդ օրն ինքն է հանդես եկել տանտիրոջ դերում. իր հյուրերին, որոնց թվում էր Ուելսի արքայազն Չառլզը՝ տիկնոջ՝ Կամիլլայի հետ, նա հյուրասիրել է գրիլի վրա պատրաստված տավարի մսի ֆիլե՝ կալիֆոռնիական գինով։
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ):
Առաջիկայում մարզային իշխանություններում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, մասնավորապես, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլեւ որոշ մարզպետներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Շիրակի մարզում հունիսի 4-ի երեկոյան գրանցված ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել:
Հայաստանի իշխանություններն արգելում են գործող համայնքապետերին առաջադրվել: