
Իրանը վճռական հակահարված կհասցնի անհրաժեշտության դեպքում. Ռոուհանի

Թեհրանը հակամարտության չի ձգտում այլ երկրների հետ, բայց վճռական պատասխան կտա անհրաժեշտության դեպքում: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է Կատարի Էմիր Թամիմ բեն Հադամ ալ Թանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
«Իրանը ձգտում է հասնել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման, նա ոչ մի ցանկություն չունի եւ հակված չէ բախումների մեջ մտնել այլ երկրների կամ խոշոր ուժերի հետ: Բայց եթե նրանք խելամիտ չվարվեն, ապա, անկասկած, կբախվեն վճռական պատասխանի, որը նրանց կստիպի զղջալ»,-ասել է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:
Խոսակցության ընթացքում Իրանի նախագահը եւ Կատարի Էմիրը նաեւ քննարկել են Մերձավոր Արեւելքի խնդիրները. Ռոուհանին հայտարարել է, որ դրանք չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, իսկ Կատարի Էմիրը երկխոսությունը համարել է հարցերի լուծման միակ հնարավոր ուղին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: