
«Հանրային իշխանության ներկայացուցիչներն իրենց կոչերով պետք է բացառեն ագրեսիայի որևէ դրսևորում»

Հանրապետությունում այսօր ագրեսիայի աճ է նկատվում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով ՀԱԿ ակտիվիստի ծեծի փաստի մասին, բոլոր գործընկերներին ու քաղաքացիներին կոչ արեց՝ զերծ մնալ ագրեսիայի դրսևորումներից:
«Ցանկացած ակցիա, որ կկազմակերպվի, պետք է խաղաղ պայմաններում անցկացվի: Ծեծը Քրեական օրենսգրքով սահմանված արարք է և հանցագործություն է համարվում»,- ասաց նա:
Ըստ Տ.Սիմոնյանի՝ ամեն ինչ փոխկապակցված է, և եթե սոցցանցերում թույլ ենք տալիս և աչքներս փակում ենք ագրեսիայի աճին, դրա արդյունք է կյանքում իրողությունները. «Հանրային իշխանության ներկայացուցիչներն իրենց կոչերով պետք է բացառեն ագրեսիայի որևէ դրսևորում, և հանրությանը որոշակի դաստիարակչական խոսք, միտք հղեն»: