Եվրամիության (ԵՄ) խորհուրդն ընդունել է որոշում ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ մուտքի արգելքի եւ բանկային ակտիվների սառեցման տեսքով սահմանափակիչ միջոցներ մտցնելու՝ Եվրամիության հնարավորության մասին, որոնք պատասխանատու են «երրորդ երկրների», օրինակ, ԱՄՆ-ի եւ միջազգային կազմակերպությունների «դեմ կիբեռգրոհների» համար:
«Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կայացել է շուրջ 60 ժամկետային զիծառայողների մկրտության արարողություն:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե ինչպես է ինքը վերաբերվում մրցանակներ նվաճելուն:
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության նախագահ Մելիտա Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ տարբեր տեսակների մթերքների գինը գնալով բարձրանում է, և մենք տեսնում ենք թանկացումներ:
«Այն խոսակցությունները, որ պարոն Սանասարյանը պնդում և կրկնում է ամեն առիթով, որ ուղղակի պատահաբար ուսումնասիրություններ են եղել և պարզել են, որ այդ ոլորտում կան չարաշահումներ, ես վստահաբար կարող եմ ասել և ապացուցել, որ դա «Գյուլնազ տատի հեքիաթներից» է»։
«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը հայտարարել է, որ ակումբը պատրաստ է գումար տրամադրել գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին՝ Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանից առաջ տրանսֆերներ իրականացնելու համար:
Քիչ առաջ Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):
Մայիսի 13-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Վարդգես Գասպարին ճանաչվել է տուժող։
Հայաստանը մտադիր է մինչև 2019թ. ավարտը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի գնի իջեցման հարցի վերաբերյալ համաձայնության գալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ:
Ավստրալիայում առաջարկել են ստեղծել դաշնային նախարարություն՝ National Suicide Prevention Office, որը կզբաղվեր ինքնասպանությունների կանխմամբ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ինքնասպանությունների կանխման կազմակերպությունը (ԻԿԿ):
168.am-ին հայտնի է դարձել, որ նույն ՊՈԱԿ-ի ավելի քան կես միլիարդ դրամանոց բյուջեն ներկայումս, աշխատակազմից բացի, բաշխվում է ևս մի քանի այլ մարդկանց:
Որոնվում է որպես անհետ կորած։
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի տեղափոխվի ՊՍԺ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Արդի մարտահրավերներից բխող մարտավարության մշակման, զինծառայողների դաշտային վարժվածության բարձրացման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով մայիսի 16-ին 3-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում, ուժեղացված տանկային, հրաձգային ու մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ, անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:
Հայաստանի ոչ մի կառավարություն այդպես չի քննադատել ԱՄՆ-ին։ Այս մասին ապրիլի 24-ին «Независимой газета»-ին տված հարցազրույցում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Երևանը մտադիր հավասարակշռել հարաբերություները Վաշինգտոնի հետ, երբ Հայաստանի որևէ այլ կառավարություն Վաշինգտոնի կողմից, գոնե հրապարակային, այնպես խիստ չի քննադատվել Սիրիա հումանիտար առաքելության առնչությամբ, ինչպես ներկայիս կառավարությունը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես ապացույց ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթուղթը:
Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր մայիսի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» օրակարգային հարցի քննարկումների և որոշման շրջանակում իրականացվելիք միջոցառումներին:
Մայիսի 17-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 17-ին Ստամբուլում ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին:
«Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չեմ միջամտել այդ հարցին»,- ասել է նա։
Երևանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 17-ի, ժամը 15:00-ի դրությամբ հերթագրվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող 10 367 երեխա:
3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 59 կիլոմետր հեռավորության վրա:
«Հայաստանում անց է կացվում շատ ընտրովի արդարադատություն, շատ ընտրովի պայքար կոռուպցիայի դեմ, շատ ընտրովի իրավունքների պաշտպանություն։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց հեղափոխականներն ավելի հավասար են։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա կոռումպացված իշխանություն է։ Որևէ ձեռքբերում չունեն, ժողովրդի համար ոչինչ չի փոխվել, փոխվել է ամեն բան միայն իշխանական վերնախավի համար»,- հայտարարեց Դ. Շահնազարյանը։
Հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Չելսիի» կազմում, 2018-19թթ. մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Յուվենթուս»:
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսունյանի նախագահությամբ, այսօր բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել կես տարով հետաձգել ավտոմեքենաների եւ դրանց դետալների վրա մաքսատուրքերի սահմանումը:
Մայիսի 17-ին ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
«Աշխարհում Չինաստանի դերն այսօր բացառիկ է, այն դարձել է գլոբալ գերտերություն՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ազդեցության առումով, և Հայաստանը պետք է փորձի ամեն ինչ անել, որպեսզի ներգրավվածություն ունենա Չինաստանի այս կամ այն գլոբալ նախագծերում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Կատալոնական «Բարսելոնան» հայտնել է, որ դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խնդիրներ ունի աջ ծնկի հետ: