Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդն» ունի ֆինանսական միջոցներ, որպեսզի աջակցի Սուլշերին»

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը հայտարարել է, որ ակումբը պատրաստ է գումար տրամադրել գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին՝ Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանից առաջ տրանսֆերներ իրականացնելու համար:

«Նման անկայուն մրցաշրջանից հետո բոլորը «Մանչեսթեր Յունայթեդում» կենտրոնացած են այն արդյունքների նվաճման վրա, ինչը սպասում են մեծ ակումբից, և ինչին արժանի են մեր երկրպագուները:

Մրցաշրջանը, որը նոր է ավարտվել, չընթացավ այնպես, ինչպես մենք հույս ունեինք: Այնուամենայնիվ, Սուլշերը և թիմը դեկտեմբերի կեսից պայքարում էին Չեմպիոնների լիգայի ուղեգրի նվաճման համար, բայց վերջում մենք անհաջողություն կրեցինք: Թեև վերջին մի քանի շաբաթները հիասթափեցնող էին, մենք ուրախ ենք, որ Սուլշերի հետ եռամյա պայմանագիր ենք կնքել:

Ակումբում բոլորը վճռական են տրամադրված «Մանչեսթեր Յունայթեդին» անգլիական ֆուտբոլի բարձունքին վերադարձնելու համար: Մենք մշտապես ձգտում ենք բարելավել մեր կազմը՝ այդ նպատակի իրականացման համար:

Ակումբն ունի ֆինանսական միջոցներ՝ ամուր հիմք ապահովելու և հաջողության հասնելու հարցում մարզչին աջակցելու համար: Սա լինելու է մեր գլխավոր նպատակը»,- Վուդվորդին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս