Բաժիններ՝

Թրամփը կես տարով հետաձգեց ավտոմեքենաների և դրանց դետալների վրա մաքսատուրքերի սահմանումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել կես տարով հետաձգել ավտոմեքենաների եւ դրանց դետալների վրա մաքսատուրքերի սահմանումը: Միացյալ Նահանգների ղեկավարի համապատասխան կարգադրությունը մայիսի 17-ին տարածել է Սպիտակ տունը։

«Ես որոշում ընդունեցի առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցչին հանձնարարել առեւտրական համաձայնագրերի շուրջ բանակցություններ վարել ազգային անվտանգության վատացման սպառնալիքը վերացնելու նպատակով՝ կապված Եվրամիությունից, Ճապոնիայից եւ ցանկացած այլ երկրից, որը առեւտրական բանակցություններում ներկայացուցիչը նպատակահարմար կհամարի, ներմուծվող ավտոմոբիլների եւ ավտոմոբիլների առանձին դետալների հետ, եւ 180 օրվա ընթացքում ինձ հայտնել այդ բանակցությունների ընթացքի մասին»,-նշել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս