Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գործով Բակո Սահակյանի երաշխավորությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Արցախի ներկա եւ նախկին նախագահների՝ դատարան ներկայացրած միջնորդությունը:

«Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չեմ միջամտել այդ հարցին»,-  ասել է նա։

«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», – նշել է վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031