Բաժիններ՝

«Մթերքների գները գնալով բարձրանում են». Մելիտա Հակոբյան

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության նախագահ Մելիտա Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ տարբեր տեսակների մթերքների գինը գնալով բարձրանում է, և մենք տեսնում ենք թանկացումներ:

«Շաքարը բարձրացել է՝ 3-5 %, ձիթապտուղը բարձրացել է՝ 3 %, յուղը՝ 7 %. բուսական յուղերը՝ 5%, հացաբուլկեղենը՝ մոտավորապես 3 %»,- նշեց նա՝ հավելելով, որ սա անհամատեղելի է մեր բնակչության կենսամակարդակի հետ։

Նույն միության փոխնախագահ, մարքետինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ նկատեց, որ թանկացումները հիմնավորված չեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս