Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի «երրորդ երկրների» դեմ կիբեռգրոհների համար
Եվրամիության (ԵՄ) խորհուրդն ընդունել է որոշում ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ մուտքի արգելքի եւ բանկային ակտիվների սառեցման տեսքով սահմանափակիչ միջոցներ մտցնելու՝ Եվրամիության հնարավորության մասին, որոնք պատասխանատու են «երրորդ երկրների», օրինակ, ԱՄՆ-ի եւ միջազգային կազմակերպությունների «դեմ կիբեռգրոհների» համար: Այդ մասին ասված է Եվրամիության խորհրդի՝ մայիսի 17-ին տարածված հայտարարության մեջ:
Եվրամիությունը հայտարարել է կիբեռգրոհների համար պատժամիջոցների սահմանման իրավաբանական մեխանիզմի ստեղծման մասին, բուն պատժամիջոցներն առայժմ չեն սահմանվել: Պատժամիջոցները կարող են սահմանվել ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, որոնց ԵՄ-ն պատասխանատու է համարում կիբեռգրոհների համար, սեւ ցուցակի տեսքով, որոնց ֆիգուրանտներին կարգելվի մուտքը Եվրամիության երկրներ, նրանց բանկային ակտիվները ԵՄ-ում պետք է սառեցվեն, եվրոպական գործարարությանը կարգելվի շփումեր ունենալ նրանց հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: