Բաժիններ՝

Մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Մայիսի 17-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031