Բաժիններ՝

ՊՍԺ-ն չի գնի Գրիզմանին

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի տեղափոխվի ՊՍԺ:

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ հղելով ակումբի աղբյուրներին, փարիզեցիները չեն հանդիպել հարձակվողի ներկայացուցիչների հետ:

Մայրաքաղաքային ակումբում գիտեն Լա Լիգայում մնալու և «Բարսելոնա» տեղափոխվելու ֆուտբոլիստի ցանկության մասին, այդ պատճառով ՊՍԺ-ի համար ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջնային է լինելու պաշտպանության և դաշտի միջին օղակի ֆուտբոլիստների ձեռքբերումը:

Ավելի վաղ «Ատլետիկոն» հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գրիզմանի հեռանալու մասին: Ինքը՝ ֆրանսիացին, հայտարարել է, որ ցանկանում է նոր մարտահրավեր ստանալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031