ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Համացանցի ադրբեջանական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանցի տղայի անցկացրած սոցհարցումը Թուրքիայի քաղաքներից մեկում, որտեղ փորձել է պարզել, թե արդյո՞ք թուրք աղջիկները համաձայն են ադրբեջանցի տղաների հետ ընտանիք կազմել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին հիփոթեք է վերցրել:
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել է, որ աջակցում է գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն մայիսի 17-ին աշխատանքային այցով եղել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։ Այցի ընթացքում դեսպանին ընդունել է երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլլները (Marco Tullner):
«Ներկայումս ես կդժվարանամ ասել, թե որն է վերջին փաստաթուղթը, որը կարող է դիտարկվել։ Խոսակցություններ կային, որ դա ռուսական առաջարկ է, սակայն ռուսական կողմը նշեց, որ դա հավաքական բոլոր միջնորդների առաջարկներն են, և դրանում որևէ նորություն չկա, չնայած նաև չմանրամասնվեց»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի:
103 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պուլիցերյան մրցանակակիր, «Քեյնի անհնազանդությունը» վեպի հեղինակ Հերման Վոուքը:
Google որոնողական համակարգը հայտնել է «Եվրատեսիլ 2019»-ի հավանական հաղթողի անունը:
Բրիտանացի արքայազն Հարրիի և նախկին դերասանուհի, ամերիկացի Մեգան Մարքլի առաջնեկի ծննդյան վկայականի հրապարակումը վերջ է դրել բոլոր ենթադրություններին, թե որտեղ է ծնվել Արչի Հարրիսոն Մաունթբատտեն-Վինդզորը:
Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում մայիսի 17-ին ստացել է Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու Ուկրաինայի կառավարության հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան։
ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի մայիսի 16-ին տեղի ունեցած հերթական նիստը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը, մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ղեկավար, դեմոկրատ Բիլ դե Բլազիոյին, որը հայտարարել է 2020 թվականի ընտրություններում նախագահական մրցարշավին իր մասնակցելու մասին, համարել է երկրի ամենավատ քաղաքագլուխը եւ նշել, որ քաղաքի բնակիչները նրան ատում են։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջը ջնջվել է, նրա վերջին գրառումը եղել է ապրիլի 27-ին: Դանիելը վերջին շրջանում նաև պասիվ է ընդհանուր առմամբ, նրա վերջին հարցազրույցը եղել է 24 TV-ում, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ղեկավարը սուր քննադատության է ենթարկել երբեմնի թիմակից վարչապետին ու նրա վարած կադրային քաղաքականությունը:
Մայիսի 18-ին՝ ժամը 16.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երեւման տոնին:
Տավուշի մարզում այս տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ:
Հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել են ութ թեկնածու, որոնցից վեցը՝ Գեղհովիտում, երկուսը՝ Ծովասարում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար Բակո Սահակյանի ներկայացրած երաշխավորությանը։
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի եղբայրը և գործակալը՝ Գուստավո Դիբալան, խոսել է ֆուտբոլիստի ապագայի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համագործակցությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ կայացել է զանգվածային մարզական միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:
Երբ 12-ամյա կրթությունը դարձավ պարտադիր, ոչ ոք չմտածեց այն մասին, թե ինչպես են 9-ամյա դպրոց ունեցող գյուղերի երեխաները գնալու հարևան գյուղի կամ քաղաքի դպրոց։
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միությանը մտահոգում է սպառողին մոլորեցնելու երևույթը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց միության փոխնախագահ, մարքեթինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը։
Մայիսի 17-ին՝ ժամը 16:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմեն Թավադյանը հեռուստաընկերության սեփականատեր է, նա բացահայտ կերպով աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Քննչականի կողմից նույն գործելաոճով աշխատելը՝ կանչել մարդուն վկայի կարգավիճակով և մեղադրանք առաջադրել, այն էլ՝ այս օրերին, երբ ընթանում էր Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատավարությունը, խոսում է մեկ բանի մասին, որ այս ամենը քաղաքական հետապնդում է»,- ընդգծեց Նարեկ Ալոյանը։
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի վարչական տարածքում հիմնվում է խնձորի ինտենսիվ եւ մեծ այգի, որը մեծապես կնպաստի համայնքի զարգացմանը՝ ապահովելով բազմաթիվ աշխատատեղեր:
Մայիսի 17-ին, ժամը 16:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆիրդուսու փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում ընկած է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին։
«Ջրատարով ջուրն ինքնահոս գնում է, բայց հաշվում են էլեկտրաէներգիայով, նոր վաճառում են գյուղացուն: Այս խաբկանքն այսօրվանից սկսվել է հենց Արարատի մարզում: Այսինքն, սելավատարը, որ ինքնահոս գալիս է, հոսանքն էլ ավելացնում, նոր վաճառում են գյուղացուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Պրահայի Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում մայիսի 17-ին հանդիպել է օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վացլավ Ռեհորի հետ (Vaclav Rehor):