Բաժիններ՝

«Բարսելոնան» եզրափակչից առաջ ևս մեկ կորուստ ունի

Կատալոնական «Բարսելոնան» հայտնել է, որ դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խնդիրներ ունի աջ ծնկի հետ:

Դարպասապահը չի մասնակցել ակումբի վերջին մարզմանը: Դեռևս հայտնի չէ, թե որքան լուրջ է գերմանացի ֆուտբոլիստի վնասվածքը, և երբ նա կապաքինվի:

Կատալոնական ակումբը դեռ 2 խաղ ունի անցկացնելու այս մրցաշրջանում, այդ թվում՝ եզրափակիչ:

Մայիսի 19-ին կատալոնացիները կխաղան «Էյբարի» հետ: Իսկ Իսպանիայի գավաթի եզրափակչում «Վալենսիային» կատալոնացիները կհանդիպեն մայիսի 25-ին:

Հիշեցնենք, որ վնասվածքներ ունեն կատալոնական ակումբի մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Լուիս Սուարեսը, Ուսման Դեմբելեն, Ֆիլիպե Կոուտինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս