ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:
Լիբիայի հարավ-արևմուտքում ահաբեկիչների հարձակման հետևանքով երկու մարդ մահացել է, վեցն առևանգվել են:
Մայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց:
Հանդիսանում եմ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի փաստաբանը։ Հայտնեմ, որ պարոն Աթոյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից մայիսի 16-ին երեկոյան։
Պերուում ռազմական ուղղաթիռը հումանիտար ականազերծման աշխատանքների ժամանակ Էկվադորի հետ սահմանին կործանվել է:
Մայիսի 15-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ես կիսվել եմ «Դեմ եմ Հանրապետականին» էջում տեղադրված նկարով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պարզաբանելով իր էջում տարածած հայտարարությունը:
Մայիսի 17-ին, ժամը 3.10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով, հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լիճք գյուղի 5 բնակիչ:
Ձեզ դիմելու մեր անհանգստությունը պայմանավորված է պաշտոնական մամուլում շահագրգիռ տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին շրջանառվող լուրերով, անձանց, որոնք ԲԳԿ-ի, ավելին՝ մաշկավեներաբանական ծառայության զարգացման վերաբերյալ կարող են ունենալ միայն օգտապաշտական և բիզնեսային նկրտումներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն անցկացնելու գաղափարին:
Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին խմբագրել է իր աղմկահարույց գրառումը՝ ավելացնելով. «Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞»։
Մայիսի 17-ի կեսգիշերին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում միջադեպ էր եղել, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում:
«Ես կոչ եմ անում, ոչ թե այնտեղ ապահովել որևէ մեկի անվտանգությունը, այս դեպքում կոչ եմ անում անել ամեն ինչ, որպեսզի այդ հավաքը տեղի չունենա։ Կոչ եմ անում նաև ՀՀ վարչապետին, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որևէ հայտարարություն չեն անի, եթե դրա համար չլինի վարչապետի հավանությունը, ուստի հորդորում եմ կանխել այս զարգացումը»,- շեշտեց Հ. Ալումյանը։
26-ամյա Street Art նկարիչ (Փողոցային արվեստ) Ռոբերտ Նիկողոսյանին ճանաչել կարելի է Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և այլ հայ մեծերի գրաֆիտե դիմանկարներով:
Մայիսի 18-ին, ժամը 09:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ասեմ, որ թավշյա հեղափոխությունից ուղիղ մեկ ամիս հետո Մասիսում կրկին ահաբեկչական ակտ է տեղի ունեցել: Նռնակով պայթեցրել են եղբորս ու ինձ պատկանող խանութը, որը եղել է շենքի տակ»:
Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 18-ին Հայաստանի և Արցախի հարյուրից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության առաջ:
«Որքան ես գիտեմ՝ շատ երկրներում արգելվում են դատարանի շենքի մոտ նման հավաքները։ Մարդիկ իրավունք ունեն ազատ հավաքների, ցույցերի, բայց դրանք չեն թույլատրվում պետական նման կառույցների մոտ։ Ուստի նույնը կարող են անել ուրիշ վայրում։ Եթե անում են դատարանի շենքի մոտ, իհարկե, կարող է դիտարկվել՝ որպես ճնշում։ Պատկերացրեք՝ ներսում նստածները լսում են դրսում հնչող հայհոյանքները։ Պարզ է, որ դատավորը կարող է ճնշվել»։
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Հարգելի դատախազություն, այսօր պատգամավորը ընդամենը մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմերի բույլ՝ սկսած արադարադատության իրականցման խոչընդոտելուց, սահմանադրական կարգի տապալումից վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։ Եթե այդքան անաչառ եք, անհապաղ քրեական գործ հարուցեք Հայկ Սարգսյանի նկատմամբ։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրից առաջ Հայաստանի թիմի հետ նույն խմբում գտնող Հունաստանի հավաքականն առաջիկա խաղերից առաջ ներկայացրել է ընդհանուր հայտացուցակը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Դեմ եմ Հանրապետականին» գրառումը, որով կոչ է արվում այսօր ժամը 13:00-ից հավաքվել Նոր Նորքի դատարանի մոտ: Սակայն ավելի ուշ նա իր գրառումը հեռացրել է՝ թողնելով միայն «շեյրը»՝ հաշվի չառնելով, որ դա շատերն արդեն «սքրին շոթ» են արել:
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
«VivaTech 2019» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել «Աթոս» (Atos) ծրագրային ապահովում իրականացնող ընկերության առևտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն է. նա կդառնար 22 տարեկան:
Մայիսի 18-ին, ժամը 05:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքում այրվում է մթերային խանութ, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 18-ին, ժամը 02:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մայիսի 18-ին, ժամը 03:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ «Մեյմանդար» շուկա տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է խանութի պատին, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: