«Ես կարող էի ունենալ 31 գավաթ: Բայց ես թվերի վրա չեմ կենտրոնանում». Մոուրինիոն՝ Գվարդիոլայի մասին
                                    «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե ինչպես է ինքը վերաբերվում մրցանակներ նվաճելուն:
«- Գվարդիոլան հաղթեց 26-րդ գավաթը և շրջանցեց ձեզ: Արդյո՞ք դա զայրացնում է ձեզ:
– Ոչ, դա հիշեցնում է ինձ, որ ես ունեմ 25 նվաճումներ:
Ես հաղթեցի Չեմպիոնների լիգան «Պորտուի» և «Ինտերի» հետ: Եթե ես մնայի այդ ակումբներում հաջորդ մրցաշրջանում, ես կմասնակցեի Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությանը, Աշխարհի ակումբային առաջնությանը և Պորտուգալիայում և Իտալիայում անցկացվող Սուպերգավաթի խաղերում:
Ես կարող էի ունենալ 31 գավաթ: Բայց ես թվերի վրա չեմ կենտրոնանում»,- մեջբերում է L’Equipe-ը:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    