Բաժիններ՝

Դատարանը բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի. «Փաստինֆո»

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսունյանի նախագահությամբ, այսօր բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։

Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ` որպես դատական ծախս։

Հիշեցնենք, որ ապրիլին նաեւ Սահմանադրական դատարանն էր քննության առարկա դարձրել Վաչագան Ղազարյանի դիմումը՝ գտնելով, որ նրա կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, բայց՝ ՍԴ որոշման մեջ տրված մեկնաբանությունների պայմաններում։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1 հոդվածի 1-ին մասով, այն է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը եւ ապօրինի հարստանալը։

2018 թվականի դեկտեմբերին Ղազարյանը դիմել էր ՍԴ` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

Ղազարյանը պնդում էր, որ ինքը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ 2011 թվականի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս