Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության մի շարք աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ:
Անցել է կես դարից ավելի, սակայն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ միության հաղթանակը այսօր էլ արիության ու նվիրումի, խաղաղությունը գնահատելու և փայփայելու, համամարդկային հանդուրժողականության մեծագույն դաս է երիտասարդ սերունդների համար։
«Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ: Ոչ թե որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև դա է օրենքը պետական կառավարման»: Փաշինյանը հայտարարեց, որ որևէ ձևով բացառվում է, որ ինքը թույլ տա երկրում վակխանալիաներ, ինտրիգներ:
Մինչ այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 կետերով «փաստեր» է ներկայացնում այն մասին, թե իշխանության գալու մեկ տարվա ընթացքում իր կողմից տրված խոստումներից որոնք են արվել և որոնք պետք է արվեն՝ սկսած բանակում զինվորների սննդակարգում վարունգ-պոմիդորի, մեղրի, խոզի ճարպի ավելացումից՝ մինչև երջանկության ինդեքս, մեր ձեռքին հետաքրքիր փաստեր են հայտնվել։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեկամյա գործունեության կապակցությամբ հրավիրված ասուլիսում անդրադարձավ մամուլում տարածված «թյուրիմացությանը»: Ըստ նրա՝ մամուլն ասում է, որ ինքը միայն հայկական հագուստ է կրում:
Այսօր ՀՀ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակացությամբ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց 100 փաստեր.
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի քննարկման օրակարգում էին քաղաքապետարանի հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության աղմկահարույց հարցերը։ Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հաստիքացուցակների նախագծին:
Թուրքիայի սևծովյան Գիրեսուն նահանգի անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել՝ ընդգրկելով շուրջ 10 հեկտար տարածք։ Հրշեջ բրիգադներն այս պահին փորձում են մեկուսացնել հրդեհը, որպեսզի այն չընդգրկի նորանոր տարածքներ ու չսպառնա բնակավայրերի անվտանգությանը։
Երևանի քաղաքապետարանում մայիսի 8-ին մեկնարկել է ավագանու արտահերթ նիuտը, օրակարգում երեք հարց է:
Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, այլ 62 միլիարդով: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկամյակը:
Մինչ այսօր կմեկնարկեր Երևանի ավագանու արտահերթ նիստը, «Իմ քայլը» խմբակցությունից Մեսրոպ Պապիկյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին Քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Գարիկ Նալբանդյանի հիշատակը։
Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում մայիսի 8-ի առավոտյան առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան է զոհվել պայթյունից, որը որոտացել է Դատա Դարբար տաճարի մերձակայքում:
Ինը հոգուց բաղկացած տուրիստական խումբը մայիսի 6-ին ձնահյուսի տակ է ընկել Ալթայի Հանրապետության Հարավային Չույի լեռնաշղթայում, երկուսին հաջողվել է փրկվել:
«Այսօր մեր Հանրապետությունում եռատոն է: Չգիտեմ՝ ինչու երկրորդական միտում եմ տեսնում, չի շնորհավորվում: Ուզում եմ հայ ժողովրդին շնորհավորել Շուշիիի ազատագրման և օրվա կապակցությամբ»,- այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանում ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ Բաղդադ այցի պատճառ Է դարձել Իրաքի հարեւան Իրանի ակտիվությունը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման առնչությամբ: Պարզաբանումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարածել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 8-ին վաղաժամկետ ամփոփել է հունիսի 9-ի ընտրություններում նախագահի թեկնածուների գրանցման արդյունքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիս է հրավիրել վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ, որտեղ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր՝ ներկայացնելու է 100 փաստ Նոր Հայաստանի մասին՝ «բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին, որն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կող քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:
Մայիսի 8-ին, ժամը 06:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող սրճարանում:
Խոր վիրապի վանական համալիրի տարածքում Գերմանիայի քաղաքացու հանկարծամահ լինելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ճապոնիայի Սիգայի պրեֆեկտուրայում երկու երեխա է ստացած վերքերից մահացել հիվանդանոցում այն բանից հետո, երբ ավտոմեքենան ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մխրճվել է երեխաների խմբի մեջ:
ՀՀ ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կայցելի ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են ընկերության փոխնախագահ, Քրիստիան Նաղդանը և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Զևիեր Ֆոժերը:
Հայկական ազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը շարունակում է մնալ Սփյուռքի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ համահայկականության նոր, համարձակ ու արդյունավետ ճարտարապետության հարցը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում իր հեղինակային հոդվածում գրել է Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը քիչ առաջ բացասական եզրակացություն տվեց հաստիքացուցակների նախագծին»:
«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։
Իրանը Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Չինաստանի դեսպաններին տեղեկացրել է, որ դադարեցնում է իր կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) առանձին դրույթների կատարումը: