
«Բայց մինչև էդ հայտարարությունն անելուց առաջ էլ ես շորեր ունեի, հո դրանք չե՞մ թափելու». Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեկամյա գործունեության կապակցությամբ հրավիրված ասուլիսում անդրադարձավ մամուլում տարածված «թյուրիմացությանը»: Ըստ նրա՝ մամուլն ասում է, որ ինքը միայն հայկական հագուստ է կրում:
«Բայց մինչև էդ հայտարարությունն անելուց առաջ էլ ես շորեր ունեի, հո դրանք չե՞մ թափելու»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ այսօր էլ հայկական հագուստ է կրում և աշխատում է ձեռք բերել միայն հայկականը, եթե դա կա. «Որակյալ ջինսեր կան, շատ լավ արտադրանք կա, այնպես որ՝ խորհուրդ եմ տալիս»: